Ֆուտբոլում հաշմանդամություն ունեցող երկրպագուների ներգրավվածության շաբաթ - CAFE Week of Action 2018
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աջակցել է 2018թ. հաշմանդամություն ունեցողների՝ ֆուտբոլում ներգրավվածության ապահովման ծրագրին՝ /CAFÉ Week of Action 2018 / «Ֆուտբոլը բոլորի համար» կարգախոսով: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Ծրագիրը նպատակ ունի նպաստել վերջիններիս ընդգրկվածությանը ֆուտբոլային խաղերին՝ ապահովելով վերջիններիս օրինական տեղը ֆուտբոլում որպես երկրպագուներ, հյուրեր, կամավորներ, աշխատակիցներ, մարզիչներ, խաղացողներ, առաջնորդներ և որոշում կայացնողներ:
2013թ. սկսած՝ այս ծրագիրն իրականացվել է ամեն տարի՝ խորհրդանշելով հաշմանդամների կարևորագույն դերը ֆուտբոլի տարբեր ասպարեզներում՝ մասսայական ֆուտբոլից մինչև ժողովների սենյակ:
«Մենք համագործակցում ենք Եվրոպայի և նրանից դուրս սփռված այլ շահագրգիռ կողմերի հետ՝ նպատակ ունենալով տարածել բոլորի համար համընդհանուր ներգրավվածության և հասանելիության գաղափարը «Ֆուտբոլը բոլորի համար» սկզբունքով»,- նշված է հաղորդագրությունում:
Այս տարի ծրագիրն իրականացվել է մարտի 3-11-ը, որին իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերեել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության թիմերը: Բարձրագուն խմբի առաջնության խաղերին հրավիրվել են հաշմանդամություն ունեցող երկրպագուներ, հանձնվել են թեմատիկ շապիկներ, եղել են ընդհանուր լուսանկարներ, իսկ թիմերի ավագները խաղից առաջ հանդես են եկել ողջույնի խոսքով:
«Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ ՀՖՖ-ն իր շնորհակալությունն է հայտնում մեր հաշմանդամ երկրպագուներին իրենց նվիրվածության և շարունակական աջակցության համար»,- հայտնում են ֆեդերացիայից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան