
Հենրիխ Մխիթարյանն իր մեքենան նվիրել է վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում նկար է հրապարակել ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ՝ կից գրառմամբ. «Հենրիխ Մխիթարյանը իր մեքենան նվիրեց Հայրենիքի պաշտպանի կենտրոնին»:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ Հենրիխ Մխիթարյանը ծանոթացել է համալսարանի տարածքում գործող վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին, զրուցել հիվանդների, ուսանողների հետ:
Հենրիխ Մխիթարյանը վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին նվիրաբերել է 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում ընդգրկվելու համար ստացած ավտոմեքենան: