Թրամփի որոշմամբ՝ թմրանյութերի վաճառքի համար մահապատիժ կսահմանվի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 19-ին կներկայացնի երկրում օփիոդային ճգնաժամի դեմ պայքարի ռազմավարությունը: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Այլ դրույթներից զատ՝ փաստաթղթում ներառված է նաև առաջարկ՝ թմրավաճառների նկատմամբ մահապատիժ սահմանել:
«Արդարադատության նախարարությունը կհասնի մահապատժի՝ թմրավաճառների նկատմամբ՝ երբ դա համապատասխանում է գործող օրենսդրությանը»,- ասել է Սպիտակ տան խորհրդի տնօրեն Էնդրյու Բրեմբերգը:
Թմրանյութերի դեմ պայքարի մի կետն էլ կդառնա թմրանյութ պարունակող դեղերի դեղատոմսերի դուրսգրումը երեք տարում մեկ երրորդով կրճատելը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին