Ֆեյսբուքը սխալմամբ արգելափակել է Էժեն Դելակրուայի կտավը
Ֆեյսբուքը խոստովանել է, որ սխալվել է՝ սոցկայքում արգելափակելով Էժեն Դելակրուայի «Ազատությունը բարիկադների վրա» կտավի լուսանկարը: Այս մասին տեղեկացնում է Newsru.com-ը:
Հեղափոխական ռոմանտիզմի դասականի այս կտավը, որտեղ Ազատությունը մարմնավորված է Ֆրանսիական Հանրապետության խորհրդանիշ Մարիաննայի կերպարով, ում կուրծքը մերկացված է, նախորդ շաբաթ սոցկայքում անհասանելի էր դարձել. Ֆեյսբուքը բովանդակության պատճառով այն արգելափակել էր:
Դելակրուայի 1830 թ. արված այս նկարի վերարտադրությունը տեղակայված էր իբրև ֆրանսիական թատրոններից մեկի բեմադրության գովազդ: Բեմադրող ռեժիսոր Ջոսլին Ֆյերինան պատմել է, որ այս գովազդը 15 րոպե էլ չի մնացել սոցկայքում:
Կիրակի օրը Ֆեյսբուքի ադմինիստրացիան ներողություն է խնդրել նկարը սխալմամբ արգելափակելու համար՝ բացատրելով, որ ամեն շաբաթ ստիպված են լինում ստուգել միլիոնավոր գովազդային պատկերներ, և այս իրավիճակում «երբեմն հնարավոր են նաև սխալներ»: Հայտնի այս կտավին անդրադառնալով՝ ադմինիստրացիայից հայտնել են, որ «Ֆեյսբուքն իդեալական հարթակ է Էժեն Դելակրուայի այս կտավի համար, այն համապատասխանում է գովազդի կանոններին»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան