Պուտինն այս պահին հավաքել է 76,67 տոկոս ձայն
ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահի ընտրություններում այս պահին հավաքել է 76,67 տոկոս ձայն՝ քվեաթերթիկների 99,75 տոկոսի մշակումից հետո, գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները:
Ըստ աղբյուրի` Պուտինն իր կարիերայի ընթացքում ընտրողների ռեկորդային քաղաքական աջակցությունն է վայելում. նրա օգտին քվեարկել է 54,4 մլն քաղաքացի, ինչը 5,1 մլն-ով ավելի է 2004 թվականի ցուցանիշից։
Նշվում է նաև, որ նրա օգտին ավելի շատ են քվեարկել, քան մյուս բոլոր թեկնածուներին միասին վերցրած:
Վլադիմիր Պուտինին արդեն շնորհավորել են մի շարք առաջնորդներ՝ Չինաստանի ղեկավար Սի Ձինփինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն, Սերբիայի ղեկավար Ալեքսանդր Վուչիչը։
Հիշեցնենք, որ ՌԴ-ում նախագահական ընտրությունները կայացել են մարտի 18-ին, մասնակցել է 8 թեկնածու։
ՌԴ Կոմունիստական կուսակցությունից թեկնածու Պավել Գրուդինինը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ հավաքելով 11,79 տոկոս, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին՝ 5,66 տոկոս, հեռուստառադիոհաղորդավարուհի Քսենիա Սոբչակը՝ 1,67 տոկոս, «Яблоко»-ի ղեկավար Գրիգորի Յավլինսկին՝ 1,04 տոկոս, Բորիս Տիտովը՝ 0,75 տոկոս, Մաքսիմ Սուրայկինը՝ 0,68 տոկոս, Սերգեյ Բաբուրինը՝ 0,65 տոկոս ձայն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին