Վրաստանի լեռնային շրջաններից մեկում ուղղաթիռ է վնասվել
Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարության տեղեկություններով՝ «Ավիասերվիս» ավիաընկերության AS 350 ուղղաթիռը, որ իրականացնում էր չվերթ՝ դեպի Ստեփանծմինդայի շրջանի Արթմխո լեռնանցք, 2700 մետր բարձրության վրա դեռևս անհայտ աստիճանի վնասվածքներ է ստացել: Այս մասին տեղեկացնում է Apsny.ge կայքը:
Ուղղաթիռի օդաչուն և ուղևորները չեն տուժել: Իրավիճակին տեղում ծանոթանալու համար Գուդաուրիից Արթմխո է ուղևորվել Էկոնոմիկայի փոխնախարար Գենադի Արվելաձեն:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են