ԱԳՆ խոսնակ. Միջազգային հանրության անտարբերությունը ոգեշնչեց Ալիևին
«Ինչպես սպասվում էր, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի տարածքային նկրտումների շուրջ միջազգային հանրության ցուցաբերած անտարբերությունը հանգեցրել է այն բանին, որ նա ոգեշնչված հանդես է եկել նոր՝ ավելի մեծ տարածքային պահանջներով»:
Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ արձագանքելով Նովրուզին ընդառաջ Ալիևի ելույթին:
Ադրբեջանական աղբյուրի փոխանցմամբ, Ալիևն իր ելույթում նշել է, որ «այսօրվա Հայաստանի տարածքի մեծ մասը Ադրբեջանի պատմական հողերն են»:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ. Ադրբեջանը զորավարժություններ է սկսել միջազգային պարտավորությունների կոպիտ խախտմամբ
- ԱԳՆ խոսնակ. Ուշադրությունը շեղելու համար Ադրբեջանը շփման գծում սադրանքի է դիմում