Ռուստամյանն առաջարկում է՝ ամեն խմբակցություն հանձնաժողովներում ունենա մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք
Այսօր ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացվել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կողմից հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է, որպեսզի խմբակցությունը յուրաքանչյուր հանձնաժողովում ունենա առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք:
«Եթե խմբակցության անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար: Այդ դեպքում խմբակցությունը յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում կարող է ունենալ ոչ ավելի, քան մեկ պատգամավոր, իսկ նույն պատգամավորը կարող է լինել ոչ ավելի, քան երեք մշտական հանձնաժողովի անդամ»,- ներկայացրեց Արմեն Ռուստամյանը։
Պատգամավորի խոսքով՝ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խորհրդարանում ներկայացված խմբակցությունների անդամների քանակը կարող է բավարար չլինել բոլոր հանձնաժողովներում ներկայացվածություն ապահովելու համար: Իսկ խմբակցությունները իրենց վերապահված պարտականությունները պատշաճ կերպով իրականացնելու համար անհրաժեշտ է, որ ներգրաված լինեն բոլոր մշտական հանձնաժողովների աշխատանքներում:
Հանձնաժողովի անդամ Ռուստամ Մախմուդյանը նշեց. «Այն, որ պարոն Ռուստամյանի ներկայացրած մտահոգությունը արդարացի է, որևէ տեսակի երկրորդ կարծիք չկա, բայց այն որ Սահմանադրությունը և «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքը որոշակի սահմանափակումներ է նախատեսում, դա ակնհայտ է։ Ուստի այս երկու հատվածներում միասնական կարծիք կազմելու առումով առաջարկում եմ աշխատանաքային խմբի տեսքով վերլուծություն կատարենք, նոր կարողանանք հետևություն անել»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում