Արևելյան Գուտայից հեռացածների թիվն անցել է 70 հազարը
Ավելի քան 25 հազար մարդ մարտի 18-ին լքել են Արևելյան Գուտան՝ Համուրի շրջանում գտնվող մարդասիրական միջանցքի միջոցով:
«Իզվեստիա»-ն գրում է, որ հումանիտար դադարների ողջ ընթացքում Դամասկոսից դուրս է եկել 73 հազար խաղաղ բնակիչ:
Այս տարվա փետրվարի 27-ից Արևելյան Գուտայում հատուկ ռեժիմ է սահմանված, որպեսզի մարդիկ կարողանան լքել զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքները: Սակայն, ժամանակ առ ժամանակ զինված խմբերը փորձում են խանգարել մարդասիրական ընդմիջմանը և կանխել սիրիացիների ելքը:
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը խոսել է Արևելյան Գուտայի իրավիճակից
- Մարդիկ շարունակում են լքել Արևելյան Գուտան
- Նախօրեին Արևելյան Գուտայից ևս 147 խաղաղ բնակիչ է հեռացել
- Ահաբեկիչները գնդակոծել են Արևելյան Գուտայի մարդասիրական միջանցքը
- Երկրորդ հումանիտար օգնությունը հասել է Արևելյան Գուտա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին