Բողոքի ակցիա. «Դռները բացեք, մամուլն է գալիս»
Մինչ ավագանու նիստի մեկնարկը «Դռները բացեք, մամուլն է գալիս» գրությամբ շապիկներ հագած մի քանի ԶԼՄ ներկայացուցիչներ ու լրագրողական կազմակերպության անդամներ ակցիա իրականացրեցին Երևանի քաղաքապետարանի դիմաց:
«Կոչն այսօր շատ ակտուալ է, քանի որ ինչպես գիտենք, Երևանի ավագանու նիստերը ցանկանում են անցկացնել դռնփակ՝ ներս չթողնելով լրագրողներին: Մինչդեռ օրենսդրությամբ հստակ նշված է, որ ավագանին հաշվետու է համայնքի առաջ, նիստերը պետք է լինեն դռնբաց ու թափանցիկ, ինչը նշանակում է, որ լրագրողները կարող են մուտք գործել նիստերի դահլիճ»,-ասաց նախաձեռնողներից Արման Ղարիբյանը:
Նրա խոսքով, նման շապիկներ կրողներն իրենց անհամաձայնություն են հայտնում «Հայաստանը փակ դռների երկիր» դարձնելու միտումին: Չբացառեց, որ նման ակցիա կանցկացնեն կառավարության շենքի դիմաց:
«Նիստերի «որակի» պատճառով է, որ նրանք ցանականում են լրագրողներին դռներից դուրս թողնել: Նրանք ցանկացած պահի կարող են անջատել ուղիղ հեռարձակումը՝ լրագրողներին զրկելով տեղեկատվություն ստանալու հնարավորությունից»,-կարծիք հայտնեց Ա. Ղարիբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյան. Երևանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել
- Շ. Դոյդոյան. Լրագրողների դերը հենց պաշտոնյաներին կաշկանդելն է
- Շուշան Դոյդոյան. «Հետո չասեք՝ բա ինչու՞ մեր ռեյտինգը ընկավ»
- Դռնփակ նիստ անցկացնելը ժողովրդավարական է. Դավիթ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում