Բաբլոյան. Մենք սիրում ենք կատակել, որ Երևանը քսանինը տարով Հռոմից մեծ է
Այսօր Երևանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը: Իսկ այս տարվա հոկտեմբերի 11-12-ը Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը:
«Նման միջազգային միջոցառման անցկացումը մեր երկրում ֆրանկոֆոն արժեքներին հավատարմության լրացուցիչ վկայություն է, որոնք մենք կիսում ենք ֆրանկոֆոն ընտանիքի անդամների հետ՝ համերաշխություն, ժողովուրդների իրավահավասարություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, մշակութային բազմազանություն և այլն»,-ելույթ ունենալով նիստում ասել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Նա նշել է, որ երջանիկ զուգադիպությամբ հենց այսօր՝ մարտի 20-ին, ողջ աշխարհում նշվում է Ֆրանկոֆոնիայի օրը:
«Այս տարի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը տեղի է ունենում մեզ` հայերիս համար հիշարժան հոբելյանների տարում: Խոսքը բացառիկ մի քանի իրադարձությունների մասին է: Մայիսի քսանութին մենք կտոնենք Հայաստանի առաջին հանրապետության հռչակման, իսկ աշնանը՝ մայրաքաղաք Երևանի 2800-ամյակը: Մենք սիրում ենք կատակել, որ Երեւանը քսանինը տարով Հռոմից մեծ է»,-նշել է ԱԺ նախագահը:
Խորհրդարանի խոսնակը նշել է, որ մոտ մեկ ամիս առաջ ողջ հայությունը նշում էր Ղարաբաղյան շարժման երեսունամյակը: 1923թ. Ստալինի կամայական որոշմամբ Ադրբեջանին բռնակցված Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երեք տասնամյակ առաջ աշխարհին բարձրաձայնեց իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իր կամքը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան