Ի՞նչ ուղերձ եք հղում օրենսդրին՝ ՍԴ հեղինակությունը բարձրացնելու համար. Զեյնալյանը՝ Թովմասյանին
«ՀՀ ՍԴ դիմելիությունը շատ ցածր է, ինչպես ֆիզիկական անձինք են քիչ դիմում ՍԴ, այնպես էլ դատավորներն են քիչ դիմում, իսկ ԱԺ պատգամավորները չեն կարողանում դիմել ընդհանրապես»,- խորհրդարանում Սահմանադրական դատարանի նախագահի նշանակման հարցի քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ դիմելով ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրված Հրայր Թովմասյանին։
«Ի՞նչ ուղերձ եք հղում օրենսդրին՝ ՍԴ հեղինակությունը, ճանաչելիությունը բարձրացնելու համար»,- հարցրեց պատգամավորը։
«2005 թ-ի սահմանադրական փոփոխություններից և 2015թ-ի փոփոխությունների արդյունքում դիմելիության աստիճանը բարձրանալու է՝ կախված սուբյեկտների ընդարձակման, լիազորությունների հարցով վեճերը քննարկելու այս միտումը կա։ Բայց կա հետաքրքիր միջազգային պրակտիկա՝ նույնական սուբյեկտների առկայության պարագայում տեսնում են դիմելիության ավելի մեծ աստիճան: Ձեռնպահ կմնամ դատողություններից, դուք եք սուբյեկտը, որ կարող եք նախաձեռնել, կարող եմ իմ կարծիքը հայտնել, բայց ոչ հիմա: Իմ կարծիքով` մենք դատավորների քիչ դիմելու հետ կապված խնդիր ունենք։ Օրինակ Գերմանիայում ՍԴ դիմողների 50- 60 տոկոսը դատավորներն են: Ազատական իշխանության կենտրոնաձիգ կառավարման համակարգից անցումը հավասարակշռված համակարգի այս տոկոսը մեծանալու է, չեմ կարող ասել, կհասնե՞նք այն մակարդակին, որ ինչպես Գերմանիայում է, բայց կձգտենք մոտենալ»,- պատասխանեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Մի քանի գաղափար ունեմ, որոնք կփորձեմ կյանքի կոչել նշանակվելու դեպքում. Հ. Թովմասյան
- Հրայր Թովմասյանի պատգամավորական մանդատը կփոխանցվի Տաճատ Վարդապետյանին
- Հրայր Թովմասյանը ստանձնեց ՍԴ անդամի պաշտոնը
- Ես իմ կենսագրության մեջ ոչինչ չեմ արել, որ դրա համար ամաչեմ. Հրայր Թովմասյան
- Հրայր Թովմասյանի մտքով չանցնի, որ ՍԴ գնալով պետք է կտրվի ԱԺ-ից. Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին