Դուք կրկին բացառիկ հնարավորություն եք ստանում. Մարուքյանը՝ Թովմասյանին
«Պարոն Թովմասյանը մի յուրահատուկ հաջողության ու բախտի տեր մարդ է, ով երրորդ անգամ շանս է ստանում լրջագույն մի այնպիսի ինստիտուտ ղեկավարել, որը ՀՀ Սահմանադրական դատարանն է»,- այսօր ԱԺ-ում Սահմանադրական դատարանի նախագահի նշանակման հարցի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ մինչ այս Հրայր Թովմասյանը աշխատել է Արդարադատության նախարարի ու ԱԺ-ում Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում և հնարավորություն է ունեցել բարեփոխումների։
«Ես հույս ունեմ, որ դուք երրորդ շանսը պետք է օգտագործեք և այնպիսի որոշումներ կայացնի ՍԴ-ն, որ մենք ասենք այս մարդը այդ հնարավորությունն օգտագործեց»,- նշեց պատգամավորը։
Նաև հավելեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու Թովմասյանին՝ ՍԴ նախագահ ընտրվելուն։
ՀՀԿ ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ իր ելույթում ասաց. «Ես ավելի քան համոզված եմ, այն բարեխղճությամբ, որ Հրայր Թովմասյանը կատարել է իր բոլոր աշխատանքները, թե նախարար եղած, թե հանձնաժողովի նախագահ եղած ժամանակ, նույն բարեխղճությամբ նա իր աշխատանքը կկատարի ՍԴ նախագահի պաշտոնում»։
Բաղդասարյանը հորդորեց բոլոր քաղաքական ուժերին՝ վեր կանգնել քաղաքական մանր շահերից և գնահատել անձին ու նրա մասնագիտական կարողությունները։
Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի նախագահի նշանակման քվեարկությունը կանցկացվի խորհրդարանի նիստերի դահլիճին հարակից նախասրահում, մարտի 21-ին, ժամը 10.30-ից մինչև 11.30-ը:
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ ուղերձ եք հղում օրենսդրին՝ ՍԴ հեղինակությունը բարձրացնելու համար. Զեյնալյանը՝ Թովմասյանին
- Մի քանի գաղափար ունեմ, որոնք կփորձեմ կյանքի կոչել նշանակվելու դեպքում. Հ. Թովմասյան
- Հրայր Թովմասյանի պատգամավորական մանդատը կփոխանցվի Տաճատ Վարդապետյանին
- Հրայր Թովմասյանը ստանձնեց ՍԴ անդամի պաշտոնը
- Ես իմ կենսագրության մեջ ոչինչ չեմ արել, որ դրա համար ամաչեմ. Հրայր Թովմասյան
- Հրայր Թովմասյանի մտքով չանցնի, որ ՍԴ գնալով պետք է կտրվի ԱԺ-ից. Բաղդասարյան
- Արման Սաղաթելյան. Բաց թողնենք Թովմասյանին դեպի իր տարերքը
- Գևորգ Կոստանյանի ձոնը՝ Հրայր Թովմասյանին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին