Ռուսաստանում վթարված ավտոբուսը պատկանում է «Ման Տուր» ընկերությանը
Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանում այսօր վթարի ենթարկված «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը պատկանում է կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող, մրցույթում հաղթած «Ման Տուր» ընկերությանը, որը սպասարկում է Երևան-Տվեր ուղղությունը:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ավտոբուսում եղել է 48 ուղևոր և 2 վարորդ։
«Նախարարության աշխատակիցները պարբերաբար կապի մեջ են ՌԴ-ում ՀՀ դեսպանատան և ՌԴ
տրանսպորտի նախարարության համապատասխան ներկայացուցիչների հետ։
Նրանց հաղորդմամբ՝ վիրավորներին ստացել են առաջին բուժօգնություն։ Վթարի հետևանքով կա 2 զոհ, որից մեկը բեռնատարի վարորդն է։ Չտուժած ուղևորները տեղավորվել են Պավլովսկի շրջանի «Как дома» հյուրանոցում:
Վթարի պատճառներն ու մյուս մանրամասները ճշտվում են։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնում են նախարարությունից։
Հարակից հրապարակումներ`
- Վթարի հետևանքով զոհվածները վարորդներն են
- ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է վթարի հետևանքով տուժածների ինքնությունը
- Վորոնեժում վթարի հետևանքով հայաստանցիներ են զոհվել