Հայ արտադրողները մտադիր են ԱՄՆ արտահանել կաթ, մեղր, չիր ու միրգ
Հայ արտադրողները հետաքրքրված են նոր շուկայում ներկայացված լինելու հարցում և մտադիր են առաջիկայում ԱՄՆ արտահանել, մասնավորապես, մսամթերք, մեղր, կաթնամթերք, թարմ և չորացված մրգեր, խմիչք: Արտահանման ու ներմուծման սահուն ընթացքն ապահովելու և տնտեսավարողներին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով ԱՄՆ մեկնած ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը ամերիկացի գործընկերների հետ բանակցել է սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների շուրջ, քննարկել սննդամթերքի ներմուծման ու արտահանման ընթացակարգերը:
Ծառայությունից մանրամասնում են, որ Կարապետյանն ԱՄՆ է մեկնել Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երկրորդ նիստին մասնակցելու նպատակով:
Մասնավորապես, կողմերն անդրադարձել են անասնաբուժական և բուսասանիտարական ուղեկցող փաստաթղթերի շրջանառության կարգին՝ հաշվի առնելով նաև ԵԱՏՄ և ԵՄ կարգավորումները։ Կարևորվել է տեղեկատվության փոխանակումը գործընկեր կառույցների միջև:
Ծառայության պետը ներկայացրել է նաև ՍԱՊԾ վերահսկողության ոլորտներն ու մեխանիզմները, միաժամանակ՝ այն ընթացիկ ծրագրերը, որոնք ուղղված են թե կենդանական, թե բուսական ծագման սննդամթերքի անվտանգությանն ու որակի բարելավմանը, ինչն էլ հայկական արտադրության սննդամթերքն առավել մրցունակ կդարձնի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան