Առաջարկվում է, որ դատական նիստերի տեսանկարահանումը լինի կողմերի համաձայնությամբ և դատարանի թույլտվությամբ
Խորհրդարանում քննարկվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։
«Վարչական դատավարության օրենսգրքում առկա կարգավորումը տարբերվում է քաղաքացիական դատավարության և մնացած այլ դատավարություններում առկա կարգավորումներից առ այն, որ լրատվամիջոցներին պարտավորեցնում է ոչ թե կողմերի համաձայնության դեպքում դատարանի թույլտվությամբ իրականացնել լուսաբանման աշխատանքներ, այլ կողմերի միջնորդության դեպքում է այդպիսի հնարավորություն ընձեռում, ինչը նշանակում է, որ լրատվամիջոցը պետք է դիմի կողմերից մեկին, որն էլ իր անունից հանդես գա միջնորդությամբ։ Սա մտահոգությունների առիթ էր տվել առ այն, որ մի կողմի միջնորդության դեպքում, դատավարության մյուս կողմի մոտ տվյալ լրագրողը կորցնում էր իր անաչառության ընկալումը։ Այդ իսկ պատճառով նախագծում առաջարկվող փոփոխությունը համապատասխանեցվում է ընդհանուր կարգավորման տրամաբանությանը, որն առկա է այս ոլորտում»,- ներկայացրեց նախագծի հեղինակ, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ ներկայացված օրինագիծն առաջարկում է, որ դատական նիստերի տեսանկարահանումը, հեռարձակումը և այլն կատարվի ոչ թե կողմերից մեկի միջնորդությամբ, այլ դատական նիստին ներկա դատավարության մասնակիցների համաձայնությամբ և դատարանի թույլտվությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանում այլևս չեն կարող ասել՝ պրիչոսկես լավը չի, մի նկարահանեք. Մարուքյան
- Արփինե Հովհաննիսյան. Այս նախագծի ներկայացման ազդակները լրագրողական համայնքից են եկել
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում