Այս հայտարարությունը չի կարող նպաստել մեր մտահոգությունների փարատմանը. Կոստանյան
«Ցանկացած պետության համար մեկ խնդիրը սահմանների պաշտպանությունն է, համար երկու խնդիրը դատական արդար համակարգ ունենալը, օրենքի անվերապահ կիրարկման հնարավորություն ունենալն ու այդ հավասարությունն ապահովելը»,- այսօր խորհրդրանում «Ելք»-ի հեղինակած 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց նշված դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը։
«ՀՀ մասով ցանկացած հայ՝ Տորոնտոյից սկսած մինչև Լիբանան, կասի հետևյալ բանը՝ քանի Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը չեն բացահայտվել, այս երկիրը երկիր չի դառնա, ու եթե այքան մարդ այդ նույն բանն ասում է, այդ ասածից հետևություն անել է պետք»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ «Ելք» դաշինքը այս նախաձեռնությամբ հանդես եկավ նաև դրա համար։
ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն իր ելույթում նշեց, որ լսումների ժամանակ բավականին առարկայական քննարկվեց այս հարցը, քննարկվեց նաև հանձնաժողովի նիստում։
«Թեև մենք ունենք բոլոր մտահոգությունները և Մարտի 1-ի իրադարձությունների ու դրա հետևանքների առնչությամբ, այնուամենայնիվ, կարծում եմ, որ անվիճելի է և փաստը այն է, որ այս հայտարարությունը և հայտարարության մեջ տեղ գտած հինգ կետերը ընդհանրապես որևէ կերպ չեն կարող նպաստել մեր մտահոգությունների փարատմանը»,- ասաց Կոստանյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը նիստերի օրակարգ բերելու «Ելք»-ի առաջարկն ընդունվեց
- «Ելք»-ն առաջարկում է փոխհատուցում տրամադրել մարտի մեկի զոհերի հարազատներին
- ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը
- Մարտի 1-ի հարցը մեր պատմության լրջագույն և ամոթալի էջերից է. Գևորգ Կոստանյան
- ԱԺ-ում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ
- Մարտի 1-ի քրեական գործը կարճելու միտում չկա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին