«Հրապարակ». Հայ-իսրայելական հարաբերությունները հետաքրքիր զարգացում են ապրում
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ օրերս իսրայելցի մի բիզնեսմեն (Դ Գիլպազ) 100 հրեա է իր հետ Հայաստան բերել` ծննդյան օրն այստեղ նշելու համար։
«3 օր-3 գիշեր նրանք Հայաստանի տեսարժան վայրերում պտտվել, տպավորված վերադարձել են՝ տեղեկացրեց մեր իսրայելցի աղբյուրը, որին հարցրինք, թե Կնեսեթի սփիքերը կգա՞ Հայաստան աշնանը, ինչպես խոստացել է: «Կդժվարանամ ասել. այս պահին իսրայելական իշխանությունները գտնվում են խմորումների փուլում ոչ միայն Նաթանյահուի կոռուպցիոն գործարքների, այլև իշխող կոալիցիայի որոշ անդամների, թե կոալիցիան տրոհվի, նոր ընտրություններ լինեն, կարծում եմ՝ դժվար թե գա, Իսրայելն այսօր բոլոր առումներով սպասումների փուլ է թևակոխել»:
Ի դեպ, նաև տեղեկացրեց, որ քննարկվում է Հայաստան-Իսրայել առանց վիզայի ռեժիմի հարցը, սակայն այն դեռ երկար կտևի: «Հարաբերություններն ու այցերն ինտենսիվ են դարձել, շուտով` մայիսից, իսրայելական «Arkia» ավիաընկերության ինքնաթիռները կսկսեն չվերթները Երևան»,- տեղեկացրեց աղբյուրը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները