ՀՀ նախագահի կողմից միջազգային պայմանագրերի հաստատումը կարող է լինել միայն կառավարության առաջարկի հիման վրա. Շ. Քոչարյան
«Միջազգային պայմանագրերի մասին նոր օրինագիծն ունի երկու ուղղություն՝ համապատասխանեցում Սահմանադրական փոփոխություններին և միջազգային պայմանագրերի կնքման ընթացակարգի բարելավում»,- այս մասին ԱԺ-ում Միջազգային պայմանագրերի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Փոխնախարարը հայտնեց, որ ՀՀ նախագահի կողմից միջազգային պայմանագրերի հաստատումը, կասեցումը կամ դադարեցումը կարող է լինել միայն կառավարության առաջարկի հիման վրա:
«Սահմանվել է կարգավորում հանրաքվեի միջոցով վերպետական միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության, ինչպես նաև ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման, կասեցման, փոփոխման համար: Երկրորդ հատվածով վերացվել է միջազգային պայմանագրերի միջպետական, միջկառավարական, միջգերատեսչական մակարդակների տարանջատումը, որը ելնում է նաև այն հանգամանքից, որ միջազգային իրավունքում որպես սուբյեկտ հանդես է գալիս ՀՀ՝ անկախ փաստաթղթի ստորագրման ձևից և այն ստորագրող մարմնից»,- ներկայացրեց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ միջազգային պայմանագիրը կառավարությանում քննարկման ներկայացվում է միայն ներպետական համաձայնեցումից հետո:
Փոխնախարարը հիշեցրեց, որ այսօրվա գործող կարգով, երբ կառավարությունը հավանություն է տալիս միջազգային պայմանագրի կնքմանը, ստացվում էր, որ գաղափարին է համաձայնություն տալիս, ոչ թե տեքստին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում