Ինձ թվում է՝ ունեցել ենք բացթողում. Միհրան Պողոսյան
«ՀՀ քաղաքացիների այն երեխաներին, որոնք 18 տարեկան են և դեռ դպրոցում են, հնարավորություն է տրվում, որ զինապարտ դառնան դպրոցն ավարտելուց հետո, մինչդեռ վկայակոչված չէ այն հանգամանքը, թե ինչպես պետք է վերաբերվել արտերկրում կրթություն ստացող ՀՀ քաղաքացիների հետ»,- «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ ասաց նախագծի հեղինակ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը։
Նա հստակեցրեց, որ խոսքը վերաբերում է այն երեխաներին, որոնք օտար երկրներում են սովորում. «Ինձ թվում է՝ ունեցել ենք բացթողում, չենք դիտարկել այդ հարցը: Լրացում եմ առաջարկել՝ օտարերկրյա պետություններում սովորող երեխաներին տարկետում տալու հարցը: Ուսհաստատությունը չավարտած՝ երեխան արդեն զինապարտության խնդիր է ունենում: Առաջարկում եմ, որ խնդիր չառաջանա, թույլ տալ երեխային ավարտել ուսհաստատությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Իմ երեխաները դրսում չեն սովորել, բայց կսովորեն. Միհրան Պողոսյանը՝ իր հեղինակած օրինագծի մասին
- Արտերկրում հանրակրթական կրթություն ստացող երեխաների մասով օրենքի բաց կա. Միհրան Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները