Դեսպան. Ալիևի հայտարարություններն արդեն մառազմատիկ բնույթ են կրում
Ալիևի հայտարարություններն արդեն մառազմատիկ բնույթ են կրում: Այս մասին հայտարարել է Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը՝ Ախալքալաքի հայ համայնքի հետ հանդիպմանը պատասխանելով ներկաներից մեկի հարցին:
«Եթե այսպես շարունակվի, ապա Ալիևն իր հաջորդ տարածքային պահանջները կներկայացնի Ադրբեջանի հարևան մնացած պետությունների նկատմամբ»,-ասել է դեսպան Սադոյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանի ողջ տարածքն ադրբեջանական պատմական հողեր են։
Արձանգանքելով այդ հայտարարությանը՝ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն ընդգծել էր, որ միջազգային հանրության կողմից արձագանքի բացակայությունն է ոգևորել Ալիևին:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես պատասխանել Ալիևի՝ օքսիմորոն դարձած «պահանջատիրությանը»
- ԱԳՆ խոսնակ. Միջազգային հանրության անտարբերությունը ոգեշնչեց Ալիևին
- ԱԳՆ. Ադրբեջանը զորավարժություններ է սկսել միջազգային պարտավորությունների կոպիտ խախտմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան