Հայաստանի նորընտիր նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ
ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլեն։
Արմեն Սարգսյանի գրասենյակից հայտնում են՝ ուղերձում մասնավորապես ասված է․
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Հայաստանը Ավստրիայի համար կարևոր գործընկեր է: Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից անցած 25 տարվա ընթացքում թե՛ երկկողմ. թե՛ բազմակողմ մակարդակով մեր երկրների միջև հարաբերությունները բավականին դրական զարգացում են ապրել:
Ավստրիան մշտապես հանդես է եկել Եվրամիության և Հայաստանի միջև համագործակցության խորացման օգտին, ես ողջունել եմ 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում համապարփակ ու ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը: Այս տարվա երկրորդ կեսին ԵՄ-ի խորհրդում Ավստրիայի նախագահության ընթացքում մենք կգործադրենք բոլոր հնարավոր ջանքները, որպեսզի այդ գործընկերությունն էլ ավելի խորանա»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն իր շնորհավորական ուղերձում նորընտիր նախագահին մաղթել է հաջողություններ: Նա կարևորել է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքներում և բեղուն համագործակցությունը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը նաև ողջունել է 2018թ-ի հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը Երևանում՝ նշելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեծապես շահագրգռված է համատեղ գործունեության միջոցով ակտիվ մասնակցություն ունենալ այդ կարևոր իրադարձությանը:
Արմեն Սարգսյանին շնորհավորել են նաև Արևելք-Արևմուտք ինստիտուտի խորհրդի անդամ դեսպան Քամերոն Մունթերը, ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, հասարարարան, քաղաքական գործիչներ, մշակույթի, արվեստի ներկայացուցիչներ:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն հատուկ նիստը կգումարի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
- Արմեն Սարգսյանին շնորհավորել են Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը
- Արմեն Սարգսյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Արևելք-Արևմուտք ինստիտուտի անդամների հետ
- «Ժողովուրդ». Ինչո՞ւ Արցախի ղեկավարության սրտով չէ Արմեն Սարգսյանի ընտրությունը
- Կորեայի, Ֆինլանդիայի, Մոլդովայի նախագահները շնորհավորել են Արմեն Սարգսյանին
- Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետը
- ՀՀ Նախագահ ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորել են Վրաստանի և Չեխիայի նախագահները
- ՀՀ նախագահը պաշտոնը կստանձնի ԱԺ հատուկ նիստում՝ ապրիլի 9-ին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին