Շարմազանով. Սերժ Սարգսյանը մշտապես իր անձնական հավակնություններն ավելի ցածր է դասում, քան պետության շահը
«Հանրապետության նախագահը շատ պարզ և հստակ ասաց, որ այսօր էլ հավակնություն չունի դառնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ: Բայց իրողությունները փոխվել են, ըստ մեզ ինքն այն պետական գործիչն է, որը մշտապես իր անձնական հավակնություններն ավելի ցածր է դասում, քան պետության շահը»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցի վերաբերյալ հարցերին:
Նրա խոսքով, կուսակցական գործընկերները տարբեր առիթներով նշել են, որ առաջնորդվելու են բացառապես պետական շահով, կընդունեն այնպիսի որոշում, որը կբխի ՀՀ ազգային ու պետական շահերից:
ՀՀԿ խոսնակն ասաց, որ կուսակցության խորհրդում, գործադիր մարմնում վարչապետի թեկնածուի հարցի քննարկում դեռ չի եղել:
«Երբ քննարկենք, կավարտենք, մենք ձեզ կասենք մեր որոշումը: Մենք հնարավորինս թափանցիկ ներկայացնելու ենք: Մենք որոշման մեջ առաջնորդվելու ենք բացառապես ՀՀ շահով, նաև այն գորչի առաջադրմամբ, որը ըստ մեզ, կարող է լավագույնս իրականացնել Սահմանադրությամբ վարչապետին տրված լիազորությունները»,-ասաց նա:
Շարմազանովը կարծիք հայտնեց, որ թե ՀՀԿ-ում, թե Հայաստանի քաղաքական դաշտում «ավելի պատրաստված, ավելի իմաստուն, ավելի փորձառու, ներքին ու արտաքին մարտահրավերներին ավելի ճշգրիտ և ճկուն դիմակայելու, Հայաստանի գործադիր իշխանությունը կառավարելու ավելի պրոֆեսիոնալ գործիչ այսօր չունենք, քան գործող նախագահն է: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Կքննարկենք, կորոշենք, մենք բացառապես առաջնորդվելու ենք ՀՀ քաղաքացիների շահով»:
Հարակից հրապարակումներ`
- Եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով. Սերժ Սարգսյանը՝ Tert.am.ին
- Խոսում եմ ապագա վարչապետի որակների մասին, որին ամենշատը կարող է համապատասխանել գործող նախագահը. Խ. Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան