Նորբերտո Բալեկյան. Հավաքականին միանալու որոշումս արագ էր
«Արագ որոշում էր, ընտանիքիս անդամների հետ խորհրդակցելուց հետո համաձայնությունս տվել եմ միանալ Հայաստանի հավաքականին»: Այս մասին հայտարարում է Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Նորբերտո Բալեկյանը ՀՖՖ պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում:
«Իմ ամբողջ ընտանիքն արմատներով սերտ կապված է Հայաստանի հետ»,-ասում է ֆուտբոլիստը:
Հայաստանի մասին նրան պատմել է պապիկը, ով մի քանի տարի առաջ եղել է Հայաստանում: Նորբերտո Բալեկյանը ծանոթ է հավաքականի խաղին, տեսանյութերն է դիտել:
Նա հուզված է օդանավակայանում երկրպագուների վերաբերմունքից, ասում է՝ ամեն բան անելու է, որպեսզի արդարացնի նրանց ջերմ վերաբերմունքն ու սպասումները:
«Ողջ ուժերս ներդնելու եմ Հայաստանի հավաքականի հետ հաջողությունների հասնելու համար, ահամբեր սպասում եմ մարզումներին»,-ասում է Բալեկյանը:
Հիշեցնենք, Արգենտինայի «Ատլետիկո Ուրական» ակումբում հանդես եկող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հրավիրվել է Հայաստան՝ մասնակցելու Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին կայանալիք Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպմանը:
Նշենք, որ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը չի մասնակցելու Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական հավաքին, քանի որ ակումբը, որտեղ հանդես է գալիս ֆուտբոլիստը, կարևոր հանդիպումներ պետք է անցկացնի ներքին առաջնությունում և ակումբի ղեկավարությունը խնդրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային` թույլ տալ ֆուտբոլիստին չմասնակցել առաջիկա նախապատրաստական հավաքին:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Պետրոսյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը
- Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ ընկերական հանդիպումները կսպասարկեն վրացի մրցավարները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան