30 տոկոս աղքատության պարագայում հպարտ հայտարարել, թե աշխատավարձի բարձրացում չի լինելու, տեղին չէ. Թանդիլյան
«Հայտարարություն այն մասին, թե ինչու է հանրությունն անհաղորդ մնում տնտեսական աճին, որի մասին կառավարությունը ավետեց վերջերս՝ 7,5 տոկոս տնտեսական աճ ներկայացնելով»,- խորհրդարանում հայտարարությունների ժամին իր ելույթն այսպես սկեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
«Առաջին հայացքից թվում է, թե էլ ինչ ունենք բողոքելու, կառավարությունը լավ էլ իրականացրել է իր առջև դրված խնդիրները և շարունակում է դրայվոտ զարգացումը։ Սակայն ինչպես այս տարվա, այնպես էլ նախորդ տարիներին արձանագրած աճը արևէ դրական ազդեցություն չի ունենաում հասարակության բարեկեցության, բիզնեսի ղարգացման վրա։30 տոկոս աղքատության պարագայում հպարտ հայտարարել, թե աշխատավարձի ու թոշակի բարձրացում չի լինելու, տեղին չէ»,- հայտարարեց պատգամավորը։
Ինչ վերաբերում է 2018 թվականին՝ Թանդիլյանն ասաց, որ պետական պարտքի սպասարկման ուղղված ծախսերն աճել են 2,8 տոկոսով, այսինքն 2,8 տոկոս ավելի փող է պետք միայն պետական պարտքը սպասարկելու համար։
«Ինչպիսի տնտեսական աճ պետք է ապահովեք, որպեսզի կարողանաք պետական պարտքը սպասարկելուց բացի, որևէ ազդեցություն ունենաք մեր հասարակության կյանքի և բարեկեցության վրա։ Մտածեք այդ մասին ձեր գալիք ծրագրերում»,- հավելեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն իր աղքատության և գործազրկության ցուցանիշներով, դեռևս զիջում է տարածաշրջանի երկրներին. Գագիկ Մակարյան
- 2017 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.7 %-ով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները