Ռուս դիվանգետներն ու նրանց ընտանիքները լքում են Մեծ Բրիտանիան
Մեծ Բրիտանիայից վտարված ռուս դիվանագետներն ընտանիքների հետ լքում են այդ երկրի տարածքը:
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ավտոմեքենաներից ու ավտոբուսներից կազմված շարասյունը շարժվել է դեպի օդանավակայան: Հիշեցնենք, որ պաշտոնական Լոնդոնը վտարում է դեսպանատան 23 աշխատակիցների: Բողոքի այս նոտան պատասխանն է նախկին հետախույզ, լրտես Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը թունավորելու՝ ռուսական կողմի հնարավոր մասնակցության:
Դրա հետևանքով Միացյալ Թագավորությունը լքելու է մոտ 80 մարդ՝ ներառյալ դիվանագետների ընտանիքների անդամները: Հեռացողների թվում բազմաթիվ երեխաներ են: Դիվանագետներն իրենց հետ հայրենիք են բերում նաև իրենց տնային կենդանիներին:՛
Առաջիկա օրերին Մոսկվան կլքեն նաև Ռուսաստանի ԱԳՆ կողմից այդ երկորւմ անցանկալի անձ հայտարարված բրիտանացի դիվանագետները:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանն արտաքսում է Մեծ Բրիտանիայի 23 դիվանագետների
- Լոնդոնի գործողություններին ի պատասխան՝ Ռուսաստանը բրիտանացի դիվանագետներին կվերադարձնի
- Բրիտանիան վտարում է 23 ռուսաստանցի դիվանագետների
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին