Սիրիացի լուսանկարիչը ստացել է 120 հազար դոլար արժողությամբ HIPA մրցանակ
Սիրիացի լուսանկարիչ Մոհամեդ Ալրագհեբը շահել է 120 հազար դոլար արժողությամբ HIPA 7-րդ ամենամյա մրցանակը՝ իր գործընկերոջը՝ ֆոտոլրագրող Աբդ Ալքադեր Հաբակին վիրավոր երեխային պայթեցրած մեքենայի միջից փրկելիս նկարելու համար։
Իր մրցանակը գլխավոր մրցանակակիր Ալրագհեբը չի եկել ստանալու, նրա փոխարեն դա արել է հերոս ընկերը, ով փրկել էր երեխային։
Ըստ pdnpulse-ի փրկիչ-լուսանկարիչը ևս արժանացել է հատուկ մրցանակի՝ բացառիկ արիության համար։
Իրադարձությունները, որոնք նախորդել են լուսանկարին, տեղի են ունեցել , 2017 թ. ապրիլին՝ Արևմտյան Հալեպի Ռաշիդեն թաղամասում: Հաբակն ու Ալրագեբը փաստավավերագրական նյութ էին պատրաստում հրադադարի պայմանների մասին, երբ խաղաղ բնակիչներին թույլատրվել էր անցնել բացված միջանցքով ու հանկարծ պայթյուն էր տեղի ունեցել: Հաբակը չորս անգամ վերադարձել է պայթյունի վայր, տուժածներին օգնելու, հեռացնելու համար:
Լուսանկարում Հաբակը տուժած երեխային գրկած վազում է կրակի քուլաներից, կողքին հենց նոր պայթած ավտոմեքենան է... նրա լուսանկարչական ապարատը դեռևս կախված է պարանոցից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան