Դեսպանատուն. Մահացածը ոչ թե վարորդն է, այլ ուղևորներից մեկը
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը Ֆեյսբուքյան էջում հրապարակվել է ճշտված տեղեկատվություն, ըստ որի, Վորոնեժի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացածը ոչ թե ավտոբուսի վարորդն է, այլ ուղևորներից մեկը՝ 1978 թ. ծնված Ա.Դ. Սուքիասյանը: Տեղում մահացել է նաև բեռնատարի վարորդը՝ 1961 թ. ծնված Ն. Սիոնին:
Դեսպանատնից նաև հայտնում են, որ վթարի մասնակից Երևան-Մոսկվա չվերթի ավտոբուսի ուղևորները, որոնք տեղավորվել են «Как дома» հյուրատանը, առաջիկա ժամերին կշարունակեն իրենց ճանապարհը: Նրանց տեղափոխումը կիրականացվի երկու ավտոբուսներով:
ԱԻՆ-ից էլ մանրամասնում են, որ ավտոբուսում եղել են 50 ուղևոր և 2 վարորդ (1972 թ. ծնված Տիգրան Բաբախանյան և 1974 թ. ծնված Արկադի Թադևոսյան). մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Как дома» հյուրանոց:
Վարորդները և ուղևորներ՝ 1969 թ. ծնված Դավիթ Սարդարյանը, 1988 թ. ծնված Մելիք Հայրապետյանը, 1982 թ. ծնված Եղիշե Համբարձումյանը, 1964 թ. ծնված Արմեն Մուրադյանը, 1961 թ. ծնված Վարյա Օհանյանը, 1969 թ. ծնված Դավիթ Վերմիշյանը և 1972 թ. ծնված Վազգեն Գևորգյանը հոսպիտալացվել են Պավլովսկ քաղաքի հիվանդանոց, որտեղ Դ. Սարդարյանի, Մ. Հայրապետյանի, Տ. Բաբախանյանի և Ե. Համբարձումյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում վթարված ավտոբուսը պատկանում է «Ման Տուր» ընկերությանը
- Վթարի հետևանքով զոհվածները վարորդներն են
- Վորոնեժում վթարի հետևանքով հայաստանցիներ են զոհվել