Հասարակություն 15:05 20/03/2018 Հայաստան

Արգելված վայրերում ծխելու համար սահմանված տուգանքի բարձրացում չի լինի. այժմ հստակեցումներ են արվում

Ծխախոտի դեմ պայքարը ոչ վարակիչ հիվանդություններից վաղաժամ մահերի թիվը կրճատելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Այս մասին այսօր ՄԱԿ-ի նիստերի դահլիճում  կազմակերպված ասուլիսում ասաց Հայաստանում Առողջապահության համաշխարհային  կազմակերպության ներկայացուցիչ Եգոր Զայցևը՝ հավելելով, որ ծխախոտի դեմ պայքարը նպաստելու է մինչև 2030 թվականը ոչ վարակիչ հիվանդություններից մահերի թիվը մեկ երրորդով կրճատելու գլոբալ նպատակին:

Հիշեցնենք, որ 2016թ. հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ են մտել 2015թ. սեպտեմբերին Նյու Յորքում կայացած` ՄԱԿ-ի Կայուն զարգացման գագաթնաժողովին աշխարհի երկրների առաջնորդների ընդունած` «Վերափոխենք աշխարհը. կայուն զարգացման օրակարգ 2030-ում» ներառված 17 նպատակները: Դրանք բավական ծավալուն են՝  աղքատության վերացում,  պայքար անհավասարությունների դեմ,  կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրների լուծում, կան նպատակներ և թիրախներ, որոնք վերաբերում են առողջապահության, կրթության ոլորտներին, գենդերային հավասարությանը, տնտեսական զարգացմանն ու զբաղվածությանը, նորարար ենթակառուցվածքներին և արդյունաբերությանը, անհավասարության վերացմանը, բնապահպանական և այլ ոլորտներին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված ասուլիսում, որը  նվիրված էր Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին նոր օրենքին, Վրաստանի, Մոլդովայի, Իռլանդիայի ներկայացուցիչները կիսվեցին իրենց երկրների փորձով:

Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը հավելեց, որ ծխախոտի օգտագործումը մահացության և հիվանդությունների ամենատարածված պատճառներից մեկն է, որի դեմ հնարավոր է պայքարել հաջողությամբ՝ համապարփակ և ապացույցների վրա հիմնված քաղաքականության միջոցով: Ըստ նրա՝ շատ եվրոպական երկրներ արդեն իսկ ընդունել են ծխախոտի դեմ պայքարի համապարփակ փաթեթներ:

«ԱՀԿ հաշվարկները ցույց են տալիս, որ ԱՀԿ շրջանակային կոնվենցիային (WHO FCTC) համահունչ   ծխախոտի դեմ պայքարի խիստ քաղաքականությունն իրականացնելը զգալի դրական ազդեցություն է ունենում ցանկացած տնտեսությունների վրա»,- ընդգծեց նա: 

Նշենք, որ STEPS հետազոտության տվյալների համաձայն՝ 2016-2017 թթ-ին  Հայաստանի տղամարդկանց 51,5%-ը ծխող է. այս թիվը բարձր է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի միջին ցուցանիշից: Հայաստանում կանանց 1,8%-ն է ծխող, ինչը ցածր է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի միջին ցուցանիշից:

ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը ներկայացնելով Հայաստանում ծխախոտի դեմ իրականացվող պայքարի միջոցառումները՝ նշեց, որ փորձում են մշակել նոր օրենսդրություն, որով փորձելու են կանխել ծխախոտի օգտագործման տարածվածությունն ու դրա առողջապահական, տնտեսական և սոցիալական հետևանքները:

Նա ասաց, որ Հայաստանը վավերացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված համաձայնագիրը, որից հետո մի շարք օրենսդրական փոփոխություններ են կատարվել:

«Հայաստանն այսօր գտնվում է մի փուլում, որտեղ օրենքի նախագիծ է մշակվում, ինչը շատ բուռն քննարկման առիթ դարձավ վերջին ամիսներին: Օրենքի նախագծի մշակման հիմքում միջազգային փորձն էր և շրջանակային կոնվենցիայի պահանջները: Այժմ շարունակվում է գործընթացը, ամփոփվել են քննարկումների ժամանակ բարձրացրած բոլոր առաջարկները և այժմ օրենքի նախագիծը խմբագրելու հետ կապված գործողություններ են  իրականացվում»,- ընդգծեց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենը:

Լրագրողները հետարքրքվեցին, թե  արդյոք քննարկվում է տուգանքների չափը նվազեցնելու հարցը, քանի որ նախագիծը ներկայացնելուց հետո հիմնական դժգոհությունը տուգանքի չափերի հետ էր կապված, Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ բարձրացրած հարցերը վերաբերում են նաև պատժամիջոցներին:

«Պատժամիջոցների բարձրացման վերաբերյալ քննարկում չի իրականացվում, ուղղակի հստակեցման վերաբերյալ են աշխատանքներ տարվում: Առջևում դեռ մեկ-երկու ամիս կա գնահատելու  քննարկումների ընթացքում առաջ քաշած հարցերը: Ինչպես տեսնում ենք, բոլոր երկրներում փաստարկները նույնն են եղել: Մենք մինչև օրենքի մշակումն ուսումնասիրել ենք այլ երկրների փորձեր, այդ թվում և Իռլանդիայի, որը 14 տարի առաջ է այսպիսի օրենք ընդունել», - ընդգծեց նա:

Դիտարկմանը՝ կարծիքներ են հնչում, որ մարդիկ սոցիալական պայմաններից ելնելով են ծխում, Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենը նշեց՝ սա վարքագիծ է, որ ձեռք է բերվել նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանը լավ էր ապրում՝ խորհրդային տարիներին. «Ոչ մեկ չի ասել, որ սկսել են ծխել, երբ որ դարդը շատ է եղել, չէ որ այդ ժամանակ է եղել պիկը ծխելու: Կարծում եմ, որ սա հերթական փաստարկն է, որով փորձում են ազդել օրենքի ընդունման վրա»:

Նշենք, որ եթե «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» նախագծով նախատեսվում է ծխելն արգելել բազմաբնակարան շենքների վերելակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում, տրանսպորտում, տրանսպորտի կանգառներում, սպասասրահներում, ուղևորների սպասարկման համար նախատեսված տարածքներում, հանրային սննդի օբյեկտներում: Պահանջը խախտելու դեպքում սահմանված են  բարձր չափի տուգանքներ՝ չթույլատրված վայրերում ծխելու համար՝ 50. 000-700.000 դրամ:

Վրաստանի պառլամենտի առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Ակակի Զոիձեն նշեց, որ «Ծխախոտային վերահսկողության մասին» օրենքում փոփոխությունների համաձայն՝ այս տարվա մայիսից Վրաստանում փակ տարածքներում ծխելու համար տուգանքները էականորեն կաճեն:  Ըստ նրա՝ Վրաստանում գործող նախկին օրենքն այնքան էլ արդյունավետ չի եղել, ուստի այժմ նոր օրենք են մշակել. «Այսուհետ Վրաստանում արգելվելու է ծխախոտի գովազդը և ծխելը հասարակական վայրերում»:

Ակակի Զոիձեի խոսքերով՝  ինչպես սպասվում էր, իրենց երկրում նույնպես օրենքն ընդունվեց հասարակական դեբատների արդյունքում. «Բոլոր այն երկրներում, որտեղ այդպիսի օրենք է ընդունվում, նույն հակափաստարկներն են բերվում՝ սրճարանները կսնանկանան, փոքր բիզնեսները կտուժեն, սակայն նման բան չեղավ Վրաստանում։ Այս անգամ էլ թեև օրենքի դեմ դժգոհողներ եղան, սակայն օրենքն ընդունվեց»,- ասաց նա՝ հավելելով, որ  դա չազդեց տուրիզմի վրա, հակառակը, Վրաստանում ավելացել է զգոսաշրջիկների հոսքը, քանի որ նրանք ոչ միայն նախընտրում են վրացական խոհանոցը, այլ կարևորում են իրենց առողջությունը:

Ակակի Զոիձեն նշեց նաև, որ տուգանքի չափը պետք է իսկապես դրդի, որպեսզի  մարդիկ ծխելուց հրաժարվեն:

Այսպիսով, ըստ նրա, մայիսից փակ տարածքներում ծխելու համար տուգանքները էականորեն կաճեն․ ֆիզիկական անձանց համար օրենքը խախտելու համար տուգանքն առաջին անգամ կլինի 50 դոլար, երկրորդ անգամ՝  100 դոլար, իսկ իրավաբանական անձանց համար, մասնավորապես, ռեստորանների ու սրճարանների սեփականատերերի համար՝ 250 դոլար։ Երկրորդ անգամ տուգանվելու դեպքում գումարը կկրկնապատկվի։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}