ԱԺ-ն մերժեց «Մարտի 1-ի» վերաբերյալ «Ելքի» հայտարարության նախագիծը
Խորհրդարանն այսօր 96 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որին կողմ քվեարկեց 87, դեմ 9 պատգամավոր։
ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանի ներկայացրած օրինագիծը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 95 կողմ ձայնով։
ԱԺ-ում քվեարկության ներկայացվեց «2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ «Ելքի» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը։
Վարման կարգով խոսեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով նշեց, թե իրենց դաշինքը կիսում է 2008թ. մարտի 1-ի զոհերի հարազատների վիշտը. «Բայց ելնելով ներկայացված նախագծի տառացի մեկնաբանությունից, որտեղ իրավապահ մարմիններին ԱԺ-ի կողմից ուղղված պահանջ կա՝ որոշակի դատավարական գործողություններ կատարել որոշակի ժամկետում, տեսնում ենք Սահմանադրության 4-րդ հոդվածի խախտման վտանգ, ուստի չենք մասնակցի քվեարկությանը»։
Վարման կարգով խոսեց նաև ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը, ով նշեց. «Պետք է փաստել, որ ընդդիմադիրները համակերպվեցին, որ ԱԺ հայտարարության նախագծի բովանդակության հետ կապված իրենց մտահոգությունները չեն փարատվում: Այնուամենայնիվ, նաև վերջակետ փորձեմ դնել Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հետ կապված երկխոսություններին։ Բոլոր ձայնագրությունները, որի մասին խոսել է Քոչարյանը՝ որպես երկրի նախագահ, քրեական գործում կան, քրեական գործի նյութերին ծանոթանալու իրավունք՝ անկախ մարտահրավերներից ոչ դուք ունեք պարոն Փաշինյան, ոչ ես, ոչ էլ որևէ մեկը այստեղ նստածներից: Դրանք քրեական գործի մաս են, և դրանցով քննությունն է իրականացվում»։
Հայտարարության նախագծին կողմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը: Այն մերժվեց 9 կողմ, 56 դեմ, 7 ձեռնպահ ձայներով:
Հարակից հրապարակումներ`
- Այս հայտարարությունը չի կարող նպաստել մեր մտահոգությունների փարատմանը. Կոստանյան
- «Ելք»-ն առաջարկում է փոխհատուցում տրամադրել մարտի մեկի զոհերի հարազատներին
- Մարտի 1-ի հարցը մեր պատմության լրջագույն և ամոթալի էջերից է. Գևորգ Կոստանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան