ԱՄՀ-ն նոր ծրագիր է առաջարկել Հայաստանին
Արժույթի միջազգային հիմնադրամը նոր ծրագիր է առաջարկել Հայաստանին: Այն քննարկվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ու Հոսեյն Սամիի գլխավորությամբ Երևան ժամանած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առառաքելության պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության փոխանցմամբ, նշվել է, որ ծրագիրն իր բնույթով առանձնահատուկ է՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության առաջընթաց զարգացումները: Կողմներն ընդգծել են, որ ծրագրի նոր բնույթը կարող է որպես դրական ազդակ ծառայել ներդրողների համար:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, նշելով 2017 թվականին արձանագրված աննախադեպ բարձր տնտեսական աճի մասին, շեշտադրել է բարեփոխումների շարունակականության անհրաժեշտությունը։
Ըստ նախարարի՝ Արժույթի միջազգային հիմնադրամը այս գործընթացներում մշտական գործընկեր է: Բարեփոխումների շարունակականությունը հատկապես կարևորվել է ապագայում ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշներ ապահովելու տեսանկյունից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները