Թրամփը պատրաստ է հանդիպել Պուտինի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ ոչ հեռու ապագայում: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
«Մենք շատ լավ զրույց ենք ունեցել, և ես կարծում եմ՝ մենք, հավանաբար, կհանդիպենք ոչ ամենահեռու ապագայում»,- ասել է Թրամփը:
Նա բացատրել է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում կցանկանար քննարկել սպառազինությունների մրցավազքը, որն, իր գնահատմամբ, դուրս է գալիս վերահսկողությունից: Միևնույն ժամանակ՝ Թրամփը շեշտել է՝ ԱՄՆ-ն ցանկացած պարագայում թույլ չի տա ոչ մեկին՝ ձեռք բերել ԱՄՆ սպառազինությանը անգամ մոտավոր նմանություն ունեցող զենքեր:
Թրամփը պատրաստ է Պուտինի հետ քնարկել նաև Սիրիայի, Ուկրաինայի և Հյուսիսային Կորեայի իրավիճակը:
Թրամփի ելույթից առաջ՝ ոչ վաղ անցյալում ԱՄՆ և ՌԴ նախագահները հեռախոսազրույցներ են ունեցել, որի ընթացքում Թրամփը Պուտինին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ: Ամերիկական կողմի նախաձեռությամբ կայացած զրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև բարձր մակարդակով հանդիպման հնարավորությունը:
Նախագահները հայտարարել են սպառազինությունների մրցավազքի սահմանափակման կարևորության մասին և կողմ են արտահայտվել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությանը: Նրանք նաև նշել են սիրիական և ուկրաինական խնդիրներում առաջընթացի անհրաժեշտությունը, նաև գոհունակություն հայտնել Կորեական թերակղզու շուրջ լարվածության որոշակի նվազման առիթով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին