«Ժամանակ». Զարուհին չի միանա Նիկոլին
«Ժամանակ»-ը գրում է, թե «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը չի պատրաստվում միանալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած փողոցային պայքարին՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։
Թերթի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասել է. «Ես նման խնդիր չեմ դնում որևէ մեկի հետ միավորվելու, որովհետև կուսակցությունը դա արդեն իսկ միավորում է, քաղաքական միավորում, և միասնություն այստեղ պետք է տեղի ունենա ողջ ազգի կողմից՝ գաղափարի, ծրագրերի և սկզբունքների շուրջ, իսկ ծրագիրը հետևյալը պետք է լինի՝ ոչ միայն Սերժ Սարգսյանի վարչապետության կանխումը, այլև այս համակարգի ապամոնտաժումը պետք է լինի և նաև նոր համակարգի ներդրումը, իսկ նոր համակարգի ամենակարևոր բաղադրիչը միանշանակ պետք է լինի մեր ազգի բոլոր հատվածների ընտրելու և ընտրվելու իրավունքը վերադարձնելը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները