Երևանում համտեսեցին աշխարհի ամենաերկար գաթան
Երևանում այսօր պատրաստեցին, ցուցադրեցին ու համտեսեցին աշխարհի ամենաերկար գաթան: Տարբեր չրերով համեմված թխվածքն ուներ 4000 սմ երկարություն և 40 սմ լայնություն: այն պատրաստելու համար աշխատել է մոտ 30 մարդ:
Յուրահատուկ բաղադրատոմսով պատրաստված գաթայի համտես հյուրասիրությանը մասնակցեցին բազմաթիվ քաղաքացիներ: Միջոցառումը նախաձեռնել էր «Պանդոկ Երևանը», որը նշում էր իր մասնաճյուղերից մեկի չորսամյակը: Այն կշռում էր 240կգ, որը համարժեք է 300 սովորական գաթայի քաշին:
Գաթան հայ ավանդական խոհանոցում առավել տարածված ու սիրված աղանդեր է: Հնուց ի վեր այն զարդարում է տոնական գրեթե բոլոր սեղաններն ու հաջողություն և երջանկություն խորհրդանշում: Գաթան պատրաստում էին առավելապես տոնական կամ ծիսական առիթներով` Նոր տարի, Բարեկենդան, Տերնդեզ, հարսանեկան ծիսակատարությունների, հյուրասիրությունների, տոնական այցելությունների դեպքում: Տարբեր շրջաններում ընդունված էին գաթայի պատրաստման տարբեր եղանակներ` կլոր, եռանկյունի, քառակուսի, լուսնաձև, իսկ չափերը կարող էին լինել տարբեր՝ մեծ կամ փոքր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան