Հրդեհ Գուգարքի անտառտնտեսության տարածքում
Մարտի 20-ին, ժամը 16:15-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսության» փոխտնօրեն Ղարաբեկյանից տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի հարավային սարալանջում՝ Մայմեխի փողոցի թիվ 8 հասցեի մոտակայքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մայմեխի փողոցի թիվ 8 հասցեից մոտ 1 կմ դեպի հյուսիս՝ սարալանջին, այրվում է մոտ 40 հա խոտածածկույթ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:30-ին:
Ժամը 18:56-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսության» փոխտնօրեն Ղարաբեկյանից տեղեկություն է ստացվել, որ հրդեհի վայրում սահմանվել է հերթապահություն՝ անտառտնտեսության աշխատակիցների կողմից:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև անտառտնտեսության 10 աշխատակից:
ԱԻՆ-ից հայտնում են, որ մարտի 21-ին, ժամը 11:55-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսության» փոխտնօրենից տեղեկություն է ստացվել, որ հրդեհն ինքնամարվել է: Այրված տարածքի մակերեսը ճշտվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում