Վարչապետ. Վիճակագրությունը ցույց է տալիս՝ փոքր և միջին բիզնեսն աճել է
«Հայաստանից գործարարներին երկու տեսակ մեսիջներ է գնում՝ մեկը, որ Հայաստանում ամեն բան լավ է, եկեք ներդրումներ արեք, մյուսը, որ վատ է: Գիտեմ դեպք, երբ ներդրողին քցելու համար միջազգային դատարան են դիմում»: ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ դիմելով վարչապետին՝ ասաց «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը:
Նա վարչապետին հիշեցրեց Լիբանան կատարած այցի ընթացքում հայտարարությունները, ասաց, որ դրանց կողքին հանդիպում է նաև այսպիսի վերնագրեր՝ «Փոքր և միջին բիզնեսը շնչահեղձ է լինում», «Հարյուրավոր ՓՄՁ-ներ փակվում են» և այլն, հետաքրքվեց իրական վիճակի մասին:
Կառավարության ղեկավարը հայտարարեց, որ վիճակագրությունը ցույց է տալիս՝ փոքր և միջին բիզնեսն աճել է:
«Կառավարությունում մենք կանոնավոր կերպով աշխատում ենք բիզնես պայմանների հեշտացման, լավացման ուղղությամբ: Մենք հստակ գիտենք, ինչն ենք փոխել, հստակ գիտենք, թե մեր փոխածի որ մասն է բերել աճի»,-նշեց վարչապետը:
Անդրադառնալով բիզնեսի վրա՝ քաղաքական կայունության ազդեցությանը, վարչապետն ասաց, շատ գործարարներ արձագանքում են քաղաքական անցուդարձին:
«Բայց մեր խնդիրն է ստեղծել այնպիսի համակարգ, որպեսզի անձից կախված բիզնեսի արձագանքը, սպասումները պակասեն»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում