Եթե այսօրվանից չնախաձեռնենք նոր ատոմակայան կառուցելը, շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու. Արամ Սարգսյան
Ազգային ժողովում այսօր «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն իր ելույթը որպես ահազանգ ներկայացրեց։ Պատգամավորի ելույթը հայկական ատոմակայանի շահագործման ու նորը կառուցելու մասին էր։
«Մենք գիտենք, որ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետն արդեն լրանում է, այն աշխատելու է ևս տասը տարի և դրանից հետո միանշանակ փակվելու է։ Շատ լավ գիտենք, որ որպես էներգետիկ ապահովման աղբյուր ատոմակայանը ամենահուսալի էլեկտրաէներգիա ապահովող աղբյուրներից է, որն ունի նաև քաղաքական նշանակություն, ու եթե մենք այսօրվանից չսկսենք, չմտածենք, չնախաձեռնենք նոր ատոմակայան ունենալու, կառուցելու խնդիրը, մենք շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու»,- ասաց պատգամավորը։
Արամ սարգսյանը վստահեցրեց, որ եթե չկառուցենք նորը, ապա տասը տարի հետո չենք ունենալու նման երաշխավորված էներգիայի ապահովում, ու ՀՀ էներգետիկ բազայում այն 40 տոկոսը, որը որ տալիս է այս ատոմակայանը, այդ բացը որևէ կերպ լրացնել չի լինի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան