Ամեն ինչ կանեմ, որ մեր ազգը լինի ազատ ու երջանիկ. Հրայր Թովմասյան
«Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլորիդ՝ վստահության համար»,- Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվելուց հետո ԱԺ ամբիոնից ասաց Հրայր Թովմասյանը։
«Շնորհակալություն պարոն Բաբլոյան՝ իմ թեկնածությունն առաջադրելու համար։ Ինչպես հնչեց՝ թե լավ Սահմանադրական դատարանի նախագահ, թե Սահմանադրական դատարանի լավ նախագահ խոստանում եմ, որ երկուսն էլ կլինեն»,- ասաց նա։
Թովմասյանը մեջբերում արեց «Որոգայթ փառաց»-ից՝ նշելով. «Այն ժամանակ, երբ հայ ազգն ապրել է արդարությամբ և օրինականությամբ, կարգուկանոնով, եղել է ազատ ու երջանիկ»: Այս խոսքերն իրենց արդիականությունը պահպանում են նաև այսօր, և վստահեցնում եմ, որ ամեն ինչ կանեմ, ձեզ հետ միասին, որպեսզի մեր ազգը լինի ազատ ու երջանիկ»։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահ
- Դուք կրկին բացառիկ հնարավորություն եք ստանում. Մարուքյանը՝ Թովմասյանին
- Ի՞նչ ուղերձ եք հղում օրենսդրին՝ ՍԴ հեղինակությունը բարձրացնելու համար. Զեյնալյանը՝ Թովմասյանին
- Մի քանի գաղափար ունեմ, որոնք կփորձեմ կյանքի կոչել նշանակվելու դեպքում. Հ. Թովմասյան