Կարայան. Մեծ հույս ունենք, որ Թեղուտի ծրագիրը շուտով կվերագործարկվի
«Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանն ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքրվեց, ինչպես ստացվեց, որ շատ հեռանկարային համարվող Թեղուտի ներդրումային ծրագիր իրականացնող ընկերությունը հանկարծ հայտարարում է՝ փակվում է:
Պատգամավորը հիշեցրեց, որ ծրագրի իրականացման համար անտառ է հատվել, գետեր են աղտոտվել:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարեց, որ Թեղուտի ծրագիրը չի փակվել, ժամանակավորապես դադարի փուլում է, տեխնիկական որոշակի խնդիրներ կան:
«Մեծ հույս ունենք, որ այս տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ Թեղուտի ծրագիրը կվերագործարկվի»,-ասաց նախարարը:
Գործադիր մարմնի ներկայացուցիչը հույս հայտնեց, որ այս ընթացքում ընկերությունը կկարողանա լուծել նաև բնապահպանական խնդիրները:
Հարակից հրապարակումներ`
- Կարայան. Պետության կողմից որևէ երաշխիք չի տրամադրվել Թեղուտի պրոեկտի ֆինանսավորման մասով
- Բնապահպաններ. Թեղուտի հանքավայրում պատվարի վրա ճաք լինելը նշանակում է՝ անցել ես անվտանգ փուլը, և գալիս է տեխնածին աղետի պահը
- «Թեղուտ» ՓԲԸ-ին լիցենզիայից զրկելու առաջարկը ԱԺ բնապահպանական հանձնաժողովում դեռևս չի քննարկվել
- Շնողցիներն առաջարկում են ԱԺ պատգամավորներին «Թեղուտ» ՓԲԸ-ին տրված լիցենզիան համարել անվավեր
- Դանիական ընկերությունը դադարեցրել է Թեղուտը շահագործող «Վալեքս» խմբի ֆինանսավորումը. ՀԺ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան