Նավթի գներն աճել են ԱՄՆ-ում պաշարների անսպասելի նվազման ֆոնին
Նավթի համաշխարհային գներն այսօր աճել են Ամերիկյան նավթի ինստիտուտի (API) տվյալների հիման վրա, որոնք վկայում են ԱՄՆ-ում պաշարների անսպասելի նվազման մասին, գրում է ՌԻԱ Նովոստին:
Աղբյուրի համաձայն՝ Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,24 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 67,58 դոլար, իսկ WTI տեսակի նավթի գինն աճել է 0,25 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 63,7 դոլար։
API-ի զեկույցի համաձայն՝ նախորդ շաբաթ ԱՄՆ-ի նավթային պաշարները նվազել են 2,7 մլն բարելով՝ հասնելով 433,5 միլիոն բարելի, մինչդեռ վերլուծաբաններն ակնկալում էին 2,6 միլիոն բարելի աճ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում