Արևային էներգիայի կուտակիչներ կառուցելը թիվ մեկ խնդիրն է. նախարար
Արևային էներգետիկայի ոլորտում կարևորագույն խնդիրն այն է, թե ինչպես կուտակել արևային էներգիան։ Այսօր խորհրդարանում այս մասին նշեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ կուտակիչներ կառուցելը թիվ մեկ խնդիրն է, որ հասկանան արևային էներգիան զարգացնել կուտակիչներով, թե կուտակիչները կառուցել երկրի տարածքում մի քանի հատ՝ ընդհանուր կուտակման համար:
«Այս խնդիրը լուծելու համար մենք հիմա պիլոտային ծրագրով կառուցվում է մեկ կուտակիչ, որի երեք ամսվա աշխատանքի արդյունքում այդ հարցի պատասխանը կտրվի»,- նշեց նախարարը։
Նա հայտնեց, որ հիդրոկայանների կառուցումով հիդրոէներգիայի բաժինը կհասցնեն 40 տոկոսի, միջուկայինը՝ 40-42 տոկոսի: «Կմնա 18 տոկոս: Այ այդ 18 տոկոսը կլինի թիրախ արևային և հողմային էներգիայի համար: Այսպիսով առաջիկա 10 տարիներին կձգտենք հրաժարվել գազային կայաններից»։
Հարակից հրապարակումներ`
- Արևային պանելներ՝ առաջնագծում
- Արևային ջրատաքացուցիչ՝ գազի և փայտի վառարանների փոխարեն
- Հստակեցվել են արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով կազմակերպվելիք մրցույթի պայմանները
- ՀՀ-ում 2 հազար ֆիզիկական և իրավաբանական անձ օգտվում է արևային ջրատաքացուցիչներից. փոխնախարար
- Պատրաստվում է Դդմաշենի տարածքում 10 մեգավատ հզորությամբ արևային կայանի կառուցման ծրագիր
- Էներգետիկների միջազգային օրը բացվել է Տավուշի մարզի ամենամեծ արևային էլեկտրական կայանը
- Արևային էներգետիկայի զարգացումը մենք չենք տեսնում ի հաշիվ ատոմային էներգիայի. Հայկ Հարությունյան
- Արմավիրի մարզում վարչապետը մասնակցել է արևային էլեկտրակայանի բացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին