Լևոն Մկրտչյան. Փոփոխություններ են նախատեսվում ինֆորմատիկա և տեխնոլոգիա առարկաններում
2018 թվականի համար պետական բյուջեից մոտ 127 մլն դրամ է նախատեսված դպրոցներում Ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար: ԱԺ-ում հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նշենք, որ հարցն ԱԺ-ում բարձրաձայնեց «Ելք» խմբակցությունից Գևորգ Գորգիսյանը, նշելով, որ ֆինանսների նախարարությունը ծրագրի իրականացման համար դիմած Ինֆորմացիոն ձեռնարկությունների միության նախագահին ասել են՝ գումար չկա:
«Ըստ էության, հարցն առաջացել է նրանից, որ ծրագիրն իրականացրել են առաջանցիկ կերպով, ինչի հետևանքով 22 խմբակի ֆինանսավորման հարց է առաջացել: Այն ժամանակ մենք ասացինք կփորձենք դոնոր կազմակերպություններ ներգրավել, իսկ եթե լինեն խնայողություններ, երկրորդ կիսամյակում կներդնենք դրանք, խոսքը 80 մլն դրամի մասին է»,-ասաց ԿԳ նախարարը:
Խնդրին արմատական լուծում տալու համար նախարարն ասաց, որ մտադիր են փոփոխություններ կատարել ինֆորմատիկա և տեխնոլոգիա առարկաներում: Դեռ քննարկումներ կլինեն, նախարարն ասաց, դրանց մասին տեղյակ կպահի:
Գորգիսյանը նշեց, որ ծրագրի իրականացումը կնպաստի տարածքների համաչափ զարգացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի 9-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան գործում է Նորշենում
- Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա Ինժեներական համաժողով-ցուցահանդես
- Գյումրիում բացվել է 10-րդ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան
- «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների երկրորդ մրցանակը՝ ՏՏ կրթության լավագույն մատակարար
- Պետք է այնպես անել, որ ինժեներական խմբակները դպրոցի համար ֆինանսական բեռ չդառնան. Այգեկի դպրոցի տնօրեն
- ԻՏՁՄ-ն դրամահավաք է սկսել Քաշաթաղի շրջանում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա ստեղծելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները