Հասարակություն 12:25 21/03/2018 Հայաստան

ՄԻՊ-ը հոգեբուժարաններում կոպիտ խախտումներ է հայտնաբերել

2017 թ. Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության կենտրոնում են եղել հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերը:

Մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի իրականացրել են մշտադիտարկման այցեր, կատարվել են անհրաժեշտ ուսումնասիրություններ: Մշտադիտարկման այցերն իրականացվել են ՄԻՊ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վաևչության մասնագետների և կանխարգելման ազգային մեխանիզմի անկախ փորձագետների (իրավաբան, սոցիոլոգ, հոգեբան, բժիշկներ, այդ թվում՝ հոգեբույժ) կողմից՝ միջազգայնորեն ընդունված ուղեցույցի հիման վրա և հատուկ մեթոդաբանությամբ:

Մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել մի շարք խնդիրներ: Դրանցից առաջինը Թաթոյանը մատնանշեց այն, որ թեպետ հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն անվճար է, սակայն արձանագրվել են հոգեբուժական վճարովի ծառայությունների տրամադրման դեպքեր, իսկ համայնքային մակարդակում հոգեկան առողջության պահպանման ծառայություններն անհասանելի են:

Խնդիր է նաև այն, որ առկա են ՀՀ քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված հարկադիր բուժման հետ կապված մի շարք օրենսդրական և գործնական խնդիրներ:

ՄԻՊ-ը նշեց, որ մի շարք հոգեբուժական կազմակերպություններում օգտագործվել են օրենքով չնախատեսված զսպման, ներգործության միջոցներ և արձանագրվել են դրանց կիրառման կարգի խախտումներ, օրինակ՝ Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում ֆիզիկական զսպման նպատակով կիրառվել են բարդ կառուցվածքով կաշվից գոտիներ: Որոշ հոգեբուժական կազմակերպություններում բուժանձնակազմը ոչ բավարար քանակի է, օրինակ՝ մանկական հոգեբույժի հաստիքի բացակայություն կա, մարզային հոգեբուժական կազմակերպություններում գիշերային ժամերին հոգեբույժները հերթապահություն չեն իրականացնում:

Հայտնաբերվել են ժամկետանց դեղեր և բժշկական պարագաներ, երբեմն դեղաթիթեղները կտրված են եղել այնպես, որ ժամկետն ամրագրող հատվածը բացակայել է ու անգամ բուժանձնակազմը չի կարողացել բացահայտել՝ արդյոք ինչ ժամկետի է դեղը, այս հարցով ՄԻՊ-ը դիմել է իրավապահներին՝ ուսումնասիրություններ անցկացնելու համար: Թաթոյանը նշեց, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք առանձին դեպքերում հնարավորություն ունեն մոտակայքում գտնվող դեղատերից դեղեր ձեռք բերել՝ առանց վերահսկելու: ՄԻՊ-ը սա վտանգավոր է համարում՝ հաշվի առնելով, որ այդ անձինք կարող են ունենալ նաև սուիցիդալ հակումներ: Եղել են նաև դեղերի պահման պայմանների խախտումներ:

ՄԻՊ-ն առանձնացրեց նաև հոգեբուժական կազմակերպություններում գերբնակեցվածության հարցը, նա նշեց՝ ընտրված է գերբնակեցումը չափելու սխալ սկզբունք: Թաթոյանի խոսքով՝ եթե ՔԿՀ-ներում, օրինակ, գերբնակեցումը չափում են տարածությամբ՝ 4 քմ-ից ոչ պակաս՝ սանհանգույցը հանած, հոգեբուժական ծառայությունները մահճակալով են հաշվում, այսինքն՝ անձնական տարածք ընդհանրապես առանձնացված չէ:

ՄԻՊ-ն առաջարկում է սկզբունքորեն փոխել գերբնակեցումը չափելու սկզբունքը, քանի որ դեպքեր կան, երբ 3 - 3,5 քմ է յուրաքանչյուր տարածքում: Որպես գերբնակեցվածության հետևանք՝ հայտնաբերվել են դեպքեր, երբ մահճակալները դրված են դռան մոտ, գերբնակեցման մասին է խոսում նաև այն, որ մահճակալներ են տեղադրված նաև հանգստի սենյակներում, օրինակ՝ Գյումրիում:

Թաթոյանը նշեց, որ երբեմն հագուստը լվացվելուց հետո չի անհատականացվում և բաժանվում է պատահականության սկզբունքով, կենցաղային պայմանների, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված խնդիրներ էլ կան: Առկա չէ վնասվածքների հաշվառման և այդ մասին իրավապահներին տեղեկացնելու համակարգ, արձանագրել են դեպքեր, երբ այդ տեղեկություններն ուշացումով են հայտնաբերվել և խախտմամբ:

ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները հայտնաբերել են նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց զբոսանքի իրավունքի հետ կապված խնդիրներ՝ նրանք գրեթե դուրս չեն բերվել զբոսանքի: Թաթոյանը նշեց, որ պատրաստակամ են աշխատել գործընկերների հետ, ընդգծեց, որ նշված զեկույցում արձանագրված ցանկացած խնդիր պարունակում է առաջարկ:

Հարցին՝ արձանագրված խնդիրների ո՞ր մասը կապ ունի ֆինանսավորման հետ, Թաթոյանը պատասխանեց, որ կան խնդիրներ, որոնք կապված են ֆինանսավորման հետ, և ինքը քաջ գիտակցում է դա, նաև այն, թե որոնք են երկարաժամկետ կարգավորման խնդիրները:

ՄԻՊ-ը նշեց՝ ֆինանսավորման պակասի հետ են կապված, օրինակ, հիմնանորոգման աշխատանքները և այլն, բայց կան խնդիրներ, որոնք բացարձակ ֆինանսավորում չեն պահանջում, ինչպես, օրինակ, մատյաններն անփույթ վարելը, մատյաններ չվարելը և կամ՝ ինչպես կարելի է կիրառել զսպման միջոցները:

Դրանք, ըստ Թաթոյանի, իրազեկման աշխատանքների պակասի պատճառով են եղել: ՄԻՊ-ը նշեց, որ իրենք պատրաստ են անընդհատ իրականացվող վերապատրաստումներում ներգրավել նաև իրենց գործընկերներին՝ Առողջապահության նախարարությունից, ընդգծեց, որ դա հրաշալի կերպով անում են Արդարադատության նախարարության հետ:

Թաթոյանը նշեց, որ ամենամեծ խախտումներն արձանագրվել են Նուբարաշեն հոգեբուժարանում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:33
Անհնար է դարձել Սիրիայում ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների խմբի գործունեությունը.ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «Վերջին օրերին Սիրիայի Արաբական Հանրապետության մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակը կտրուկ սրվել է, և ռազմական...
Աղբյուր` Panorama.am
23:24
Վրաստանի խորհրդարանի մոտ ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ։
Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ ոստիկանությունը սկսել է հատուկ տեխնիկա կիրառել ցուցարարների դեմ։ Հայտնում է newsgeorgia.ge-ն։...
Աղբյուր` Panorama.am
22:50
«ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, որի կյանքը փրկել չի հաջողվել
Նոյեմբերի 29-ին, ժամը 17։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Վահե Ծատուրյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով...
Աղբյուր` Panorama.am
22:29
Ինչ աղմկահարույց օրակարգով է կառավարությունը դեկտեմբերի 3-ին ԱԺ արտահերթ նիստ գումարում
ՀՀ ԱԺ-ից տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ»...
Աղբյուր` Panorama.am
22:01
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է թե ցուցարարները ռազմավարական օբյեկտները արգելափակելու պլանների ունեն
Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում ցուցարարներին կոչ է արել զերծ մնալ անօրինական գործողություններից՝ հակառակ դեպքում խոստանալով «հատուկ հարկադրանքի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Գազալցակայանում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետևանքով կա մեկ տուժած
Վանաձորում գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետեւանքով ժամը 21:00-ի դրությամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել մեկ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դուրս են բերվել Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները
Մայր Աթոռից հայտնում են, որ կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը «Նոյեմբերի  29-ին՝ Միածնաէջ Մայր...
Աղբյուր` Panorama.am
21:12
Վերին Լարսի անցակետը կրկին փակ է
Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:50
Վանաձորում գտվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
Նոյեմբերի 29-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
20:45
Դեկտեմբերի 10-ից ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի
Նոյեմբերի 28-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի...
Աղբյուր` Panorama.am
20:35
Վարչապետը հրապարակավ խնդրել է, որ մանդատս վայր դնեմ, մտահոգ չլինե՞մ, հա՞․ Հովիկ Աղազարյան
 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից  փակ նիստի ավարտից հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե ադյո՞ք իր անձին անդրադարձ եղել է,...
Աղբյուր` Panorama.am
20:24
Այսօր քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնած Արթուր Պողոսյանի մասին լավ բաներ չեմ լսել․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Այսօր քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնած Արթուր Պողոսյանի մասին լավ բաներ չեմ լսել,...
Աղբյուր` Panorama.am
20:10
Հանդիպմանը քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր․ ՔՊ
 Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ:Այս մասին հայտնում են ՔՊ-ից։...
Աղբյուր` Panorama.am
19:57
Բագրատ Սրբազանը վաղն ուղիղ եթեր կունենա
«Վաղը առավոտյան 11:00-ին ուղիղ եթեր կունենանք»,- այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Բագրատ Սրբազանը։  Այլ մանրամասներ՝...
Աղբյուր` Panorama.am
19:44
Արդարադատության նախարարի տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարապետյանը:...
Աղբյուր` Panorama.am
19:25
Փակ նիստ ա, կամերաները անջատեք․ Վահագն Ալեքսանյանը՝ լրագրողներին
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում մասնակցում է  ՔՊ խմբակցության քննարկմանը։ Լրագրողները փորձեցին հետաքրքրվել,թե ի՞նչ հարցեր...
Աղբյուր` Panorama.am
19:12
Մհեր Գրիգորյանը նախագահում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:02
ԱԺ-ում Փաշինյանի գլխավորությամբ նիստ է ընթանում, քննարկվելու է Աղազարյանի` ՔՊ-ից հեռացման հարցը
Այս պահին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընթանում է նիստ, որին մասնակցում  են նաև կառավարության անդամները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնություն. Ուկրաինան ու Իսրայելը ոչ-ոքի խաղացին
Նոյեմբերի 29-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՈւԵՖԱ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլի...
Աղբյուր` Panorama.am
18:40
Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «TRT World» ֆորումի ժամանակ։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ նա անդրադարձել է...
Աղբյուր` Panorama.am
18:28
Միրզոյան- Յան Յոակիմ Ստրանդ հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Նոյեմբերի 29-ին Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Եվրոպական հարցերի և...
Աղբյուր` Panorama.am
18:16
Նման կարիերան մի ամբողջ կյանքի համար հաջողված կարելի է համարել․ Փաշինյանը՝ 33-ամյա Քյարամյանի մասին
Նիկոլ Փաշինյանը ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:04
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 2-ից Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում...
Աղբյուր` Panorama.am
18:02
Դեկտեմբերին Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Բրազիլիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Լատվիայում
Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ սեպտեմբերից մեկնարկել է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:58
Զեյնալյանի մանդատը հանձնել են Ալեքսանդր Ավետիսյանին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի...
Աղբյուր` Panorama.am
17:46
Սա համարում եմ պարտադրանքի, փաստի առաջ կանգնեցնելու մեթոդ. Արցախի ՄԻՊ
2025 թվականին ևս երեք ամիս Արցախից բռնի տեղահանվածներին կտրամադրվի 40+10 հազարական դրամ աջակցությունը, իսկ 2025-ի ապրիլից այդ գումարը...
Աղբյուր` Panorama.am
17:23
Փարիզի՝ վերանորոգված Աստվածամոր տաճարի առաջին այցելուները
Փարիզի՝ վերանորոգված Աստվածամոր տաճարի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին։ Մինչ այդ՝ այսօր Ֆրանսիայի նախագահը տիկնոջ հետ այցելել է տաճար՝...
Աղբյուր` Panorama.am
17:11
Փորձելու է սեփական մեղքերը թողնել մորուքավոր, անլվա, անթրաշ Փաշինյանին. Արմինե Ադիբեկյան
Սափրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց պաշտոնանկությունների շղթա, որոնց պատճառների մասին սակայն տրամաբանական բացատրություն չհնչեց։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Հնդիկը, եթե ուզի ՀՀ քաղաքացիություն ստանալ, նույն պրոցեսն է անցնում, ինչ արցախցին. Դավիթ Գալստյան
«Թեև նշվում է պարզեցված կարգով են արցախցիները ստանում Հայաստանի քաղաքացիություն, բայց այդքան էլ պարզեցված չէ. հնդիկը եթե ուզի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող  Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}