Վորոնեժում հիվանդանոցում շարունակում է մնալ 9 տուժած
Վորոնեժում նախօրեին տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցում շարունակում է մնալ 9 տուժած: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
Նրանցից երեքը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը՝ կայուն ծանր:
Տուժածներից վեցը գտնվում են վիրաբուժական բաժանմունքում: Բժիշկների խոսքով, նրանցից երկուսն այսօրվա ընթացքում կարող են դուրս գրվել:
Հիշեցնենք, որ երեկ Վորոնեժում միմյանց էին բախվել Երևանից Մոսկվա մեկնող ավտոբուսն ու մի բեռնատար: Վթարի հետևանքով մահացել էին ավտոբուսի ուղևորներից մեկն ու բեռնատարի վարորդը: Վթարված ավտոբուսը պատկանում է «Ման Տուր» ընկերությանը:
Հարակից հրապարակումներ`
- Վորոնեժի ավտովթարի հետևանքով բուժօգնություն են ստանում 8 քաղաքացիներ
- Ռուսաստանում վթարված ավտոբուսը պատկանում է «Ման Տուր» ընկերությանը
- Վորոնեժում վթարի հետևանքով հայաստանցիներ են զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա