Սոնա Տռուզյան. Հայաստանում սեռական բնույթի հանցագործությունների մեծ մասը կատարվում են երեխաների նկատմամբ
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մտահոգիչ վիճակագրական տվյալներ, որոնք վկայում են հասակարական, ընտանեկան հարաբերություններում տեղի ունեցող բացասական ձևախեղումների մասին։
«Հանրապետությունում գրանցվող սեռական բնույթի հանցագործությունների մեծ մասը կատարվում են երեխաների նկատմամբ։
Այսպես՝ 2015թ. ընթացքում ՀՀ ՔԿ վարույթում սեռական հանցագործությունների վերաբերյալ քննվել է 131 քրեական գործ, որից 84-ը կատարվել է երեխաների նկատմամբ (սեռական հանցագործությունների ընդհանուր թվի 64 տոկոս), 2016թ. ընթացքում քննվել է 157 քրեական գործ, որից 110-ը՝ կատարված երեխաների նկատմամբ (70 տոկոս), իսկ 2017թ. ընթացքում քննվել է 161 քրեական գործ, որից 101-ը՝ կատարված երեխաների նկատմամբ (62.7տոկոս)»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում խստացնում են սեռական բնույթի հանցագործությունների համար նախատեսված պատիժը
- Փոփոխություններ են առաջարկվում` խստացնելու անչափահասների նկատմամբ կատարվող սեռական բնույթի հանցագործությունների պատիժները
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում