Վոլոդյա Ավետիսյանը նստացույց է հայտարարել
Ազատության հրապարակում ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը նստացույց է հայտարարել: Առիթը, ինչպես հայտարարեց նա, Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ դատարանի՝ երեկ հրապարակած դատավճիռն է:
Նա հույս ունի, որ իրեն միացողներ կլինեն:
«Սա մի քայլ է հասարակությանը հիշեցնել, որ օրենքի պետություն ունենալու համար պետք է պայքարել: Հանցագործ իշխանություն է, որը կեղեքում է երկիրը, սնանկացնում մեր ազգին, դրդում արտագաղթի, ընտանիքներ են բաժանում»,-ասաց Վ. Ավետիսյանը:
Այսօր երեկոյան նա որոշում կկայացնի նստացույցը շուրջօրյա կլինի, թե ոչ, մտադիր է առաջիկա 3-4 օրը հրապարակում լինել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին