ԱԺ արտահերթ նիստ՝ մարտի 23-ին
Կառավարության որոշմամբ առաջարկվել է ՀՀ ԱԺ նախագահին մարտի 23-ին ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ: Համապատասխան որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
Նիստի օրակարգում լինելու են «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հանրաքվեի մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և մի շարք այլ հարցեր։