ԱՆ-ում քննարկում են, ինչպես թերապևտը կարող է քաղցկեղի վաղ շրջանում հիվանդին ուղղորդել մասնագետի մոտ
Առողջապահության նախարարության կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակման հանձնաժողովի նախագահ, «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի տնօրեն Հարություն Մանգոյանի կազմակերպած հերթական թեմատիկ կլոր սեղան-քննարկման թեման էր կրծքագեղձի և միզապարկի քաղցկեղների և արյան չարորակ հիվանդությունների կասկածի դեպքերում ուղղորդման ցուցանիշները առաջնային օղակի բժիշկների համար։
ԱՆ-ից մանրամասնում են, ներկայացվել է արտասահմանյան առաջատար փորձի հիման վրա մշակված չորս փաստաթուղթ, որոնց կիրառումը թերապևտին թույլ կտա վաղ ախտորոշել և պացիենտին ժամանակին ուղղորդել նեղ մասնագիտական բուժման կամ ընդլայնված ախտորոշման։ Շեշտը դրվել է պացիենտի հիվանդության պատմության և օբյեկտիվ զննման առանցքային դրույթների որոնման և վերլուծության վրա։
Մասնակիցները, այդ թվում` ՀՀ գլխավոր թերապևտ Միքայել Նարիմանյանը, տվյալ փաստաթղթերը դիտարկել են որպես իրենց պրակտիկ աշխատանքում հանդիպող խնդիրների լուծման բանալի։
Կատարված առաջարկների և դիտողությունների արդյունքում փաստաթուղթը կլրամշակվի և կընդունվի իբրև վերջնական տարբերակ։
Հարակից հրապարակումներ`
- Մանկական քաղցկեղն այսօր ավելի շատ ընդգրկում է 2-5 տարեկան երեխաների. բժիշկ-արյունաբան
- Հայաստանում արշավ կանցկացնեն՝ հանուն քաղցկեղի «Վաղ և ճշգրիտ» բուժման
- Մասնագետ. Հոգեսոցիալական աջակցության համար առավել հաճախ դիմում են կրծքագեղձի քաղցկեղ ունեցողները
- Վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է քաղցկեղով հիվանդացության որոշակի կայունացում. ԱՆ