«Հրապարակ». «Ելքի» լիդերները միմյանց նկատմամբ «նեպրիյազն» ունեն
«Հրապարակ»-ը գրում է. «ՍԴ նախագահի քվեարկությունից հետո «Ելքի» լիդերներն Արամ Սարգսյանի սենյակում զրուցում էին, հետո, կատակելով, Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը ցույց տվեցին հեռախոսներում ֆիքսած «դեմ» քվեարկությունը: Նիկոլ Փաշինյանին հարցրինք` Դուք ինչո՞ւ չեք ցույց տալիս Ձեր նկարածը, կարո՞ղ է «կողմ» եք քվեարկել։ «Քվեարկել եմ կուսակցության որոշման համաձայն»,- ասաց նա: Ասում են՝ «Ելքի» լիդերներն իրար հետ այն չեն, միմյանց նկատմամբ «նեպրիյազն» ունեն, ողջ օրը «կռիվ» են անում: «Կուսակցությունում շատ լավ, աշխատանքային մթնոլորտ է, և էն, ինչի շուրջ մենք համաձայն ենք, դա հրապարակային է, ինչի շուրջ համաձայն չենք, նույնպես հրապարակային է»,- ասաց Փաշինյանը:
Իսկ առաջիկայում հնարավոր համարո՞ւմ եք ներքաղաքական ֆորսմաժորը։ «Ֆորսմաժոր՝ նշանակում է անհաղթահարելի իրավիճակ, վիճակ, որը հնարավոր չէ կանխատեսել, հետևաբար՝ կանխատեսել անկանխատեսելին, նույնպես հնարավոր չէ»,- ասաց Փաշինյանը` միաժամանակ նշելով, որ փողոցային պայքարում իրենց համար անընդունելի են բռնության կոչերը, ոչ քաղաքական զարգացումները»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները