Քաղաքական 13:16 22/03/2018 Հայաստան

Սերժ Սարգսյանը ժամանակից շուտ խաղի մեջ է մտցնում դեռ անպատրաստ ուժերին. քաղտեխնոլոգ

Հայաստանի ապագա վարչապետի ընտրության հետ կապված հիմնական ինտրիգը լուծված է: Մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նա ասաց, որ չի կարծում՝ որևէ մեկը անակնկալներ է սպասում: Ընտրություններից հետո, ըստ Հակոբյանի, կսկսվի կաբինետի ձևավորումը: Բանախոսի կարծիքով՝  Կարեն Կարապետյանը կստանձնի առաջին փոխվարչապետի կարգավիճակը, իսկ ոլորտների բաժանումը կպահպանվի՝ Սերժ Սարգսյանը կզբաղվի անվտանգության, պաշտպանության, արտաքին և ներքին քաղաքականության հարցերով, իսկ տնտեսությունը կլինի ներկայիս վարչապետի, ապագա փոխվարչապետի տնօրինության ներքո:

«Լինելու են ևս երկու փոխվարչապետներ, այստեղ բավական հետաքրքիր է, թե այդ երկու փոխվարչապետների և վարչապետի փոխհարաբերություններն ինչպիսին են լինելու, որքանո՞վ են նրանք լինելու Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ, ոչ թե առաջին փոխվարչապետի»,- ասաց նա:

Ընդդիմությանն անդրադառնալով՝ Հակոբյանը նշեց, որ պետք է մի քանի հարթության մեջ դիտարկել, եթե խոսքը «Քաղաքացիական պայմանագրի» գործողությունների ու հայտարարությունների մասին է. մի կողմից կա Նիկոլ Փաշինյանի՝ բազմիցս հնչեցրած հայտարարությունը, որ ինքը զանգվածներին չի հրավիրելու հրապարակ, եթե չկա իշխանափոխության հստակ քարտեզ, մյուս կողմից՝ ընդդիմության կոչերին հասարակության գոնե ակտիվ մասի վերաբերմունքը վերլուծելու դեպքում պարզ է դառնում, որ այս պահին գոնե զանգվածային պոռթկման նախադրյալներ չեն երևում: Այդ հեռանկարներին, սակայն, ըստ Հակոբյանի, կարելի է գնահատական տալ մարտի 31-ից հետո, երբ Փաշինյանը կհրապարակի իր ճանապարհային քարտեզը՝ 14+4:

«Եթե մի այլ քաղաքական գործիչ այդ մասին հայտարարեր, ես ավելի կտրուկ կլինեի գնահատականներում, բայց Նիկոլ Փաշինյանը փորձված գործիչ է, ճանապարհ է անցել, եթե նա հիմա նման քայլի է գնում, ես անհամբեր սպասում եմ՝ ինչ է իրենից ներկայացնում այդ 14+4 ծրագիրը»,-ասաց նա:

Հակոբյանը նշեց, որ կարող է ենթադրել՝ «Քաղաքացիական պայմանագրի» գլխավոր նպատակն է՝ 2022 թ. դառնալ ընդդիմության միանշանակ լիդերը, որովհետև մտավախություն կա, որ իրենց դասական, խորհրդարանական գործունեությամբ, մեթոդներով կարող են կորցնել բողոքական, արմատական ընտրազանգվածին:

«Ամեն դեպքում, «Ելք» դաշինքում այս ակցիաների անհաջողության դեպքում անգամ Նիկոլ Փաշինյանը կարողանում է բացատրել, որ ինքը շատ էր ուզում, բայց իր գործընկերներն ըստ էության պակաս արմատական են տրամադրված եղել, այս առումով նա կարող է որոշակի քաղաքական դիվիդենտներ քաղել: Բայց կարող եմ գնահատական տալ, երբ տեսնեմ քարտեզը»,- ասաց նա:

Բանախոսը նշեց՝ կա անտարբերության, ապատիայի խնդիր, որը պայմանավորված է նաև ընդդիմության հետ կապված հույսերի բացակայությամբ. «Այնուամենայնիվ, գործոն է այն, որ ընտրական զանգածը տեսնում է՝ ընդդիմությունը մի ձևաչափով է հանդես գալիս, բայց երբ այդ միասնությունը չեն տեսնում անգամ մի դաշինքի ներսում, դա վատատեսության առիթ է դառնում»,- ասաց նա:

Հակոբյանը նշեց նաև, որ կա մի զանգված՝ սոցիալապես անապահով խավից, ովքեր տարիներ, տասնամյակներ շարունակ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք են վերցնում և ներքաշվում գործարքների մեջ՝ նույն իշխանության հետ, և տարեցտարի այդ գործարքներում ավելի շատ զանգվածներ են ներքաշվում:

Հարցազրույցում նախապես հստակություն մտցնելով իր ապագա պաշտոնավարման մասին, ըստ Հակոբյանի՝ Սերժ Սարգսյանը ժամանակից շուտ խաղի մեջ է մտցնում դեռևս մինչև վերջ չպատրաստված ուժերին:

Հակոբյանի գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանը 2014 թ. մտադիր էր աստիճանաբար ինչ-որ սխեմայով իշխանությունը հանձնել նոր առաջնորդներին, տեսնում էր քաղաքական իր ժառանգորդներին, ում պետք է հանձներ լծակները, սակայն իրավիճակ փոխվեց: Ընտրություններից հետո, ըստ բանախոսի, անմիջականորեն կսկսվի ժառանգորդների նոր մրցավազք:

«Սերժ Սարգսյանի հարցազրույցում ամենաուշագրավն այն էր, որ ասաց՝ մի պայմանով է ստանձնելու վարչապետի պաշտոնը, եթե սերնդափոխություն է պատրաստելու: Դա ակնարկ էր, որ սա իր պաշտոնավարման վերջին ժամկետն է»,- ասաց նա՝ հավելելով, որ նաև ակնարկ կար՝ նոր լիդերները կարող են լինել ոչ հանրապետականներ:

Հակոբյանը չբացառեց, որ քաղաքական մրցապայքարում նոր ուժ կամ ուժեր կհայտնվեն, ինչ վերաբերում է ընդդիմությանը, այստեղ, ըստ նրա, ավելի լուրջ իրավիճակ է. այս դաշտում, առավել ևս արտախորհրդարանական սեգմենտում վակուումային իրավիճակ է, քաղաքական ուժերը, որ չհայտնվեցին խորհրդարանում, մինչ այժմ շոկից դուրս չեն գալիս:

«Ամեն ինչ սպոնտան է, մի մասը հայտարարում է, որ գնում է հրապարակ, մյուսներն ասում են՝ չենք ուզում ծափ տվողի դերում լինել, քաղաքական ուժեր և գործիչներ կան, որոնք իրոք ժամկետանց են, կամ պիտի փոփոխություն լինի, նոր լիդերներ, նոր մարդիկ, որ հույսեր կարթնացնեն, կամ պիտի գնան խոշորացման ճանապարհով: Վերջին ընտրություններն էլ ցույց տվեցին, որ միավորման ճանապարհն է ճիշտը»,- ասաց նա:

Ապրիլյան ընտրություններից հետո, ըստ Հակոբյանի, Կարեն Կարապետյանը պահպանելու է իր ներկա կարգավիճակը, դե-ֆակտո լինելու է գործադիրի ղեկավար: Քաղտեխնոլոգի կարծիքով՝ որոշ նախարարների պորտֆելներ կփոխվեն, բայց շատ լուրջ տոկոսի չեն հասնի այդ փոփոխությունները:

«Տնտեսական ոլորտի նախարարները, որոնք անմիջականորեն կմնան Կարեն Կարապետյանի կուրացիայի տակ, այս փուլում չեմ կարծում, թե կփոխվեն: Ուղղակիորեն տնտեսական բլոկի հետ չառնչվող այլ ոլորտներում կարող են ինչ-ինչ փոփոխություններ լինել, բայց այդտեղ էլ կոալիցիոն պայմանագրի հետ կապված սահմանափակումներ կան, ուստի եթե փոփոխություներլինեն էլ՝ զուտ անձերի հետ կապված կլինեն»,- ասաց նա:

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին անդրադառնալով՝ Հակոբյանն ասաց, որ նա նախընտրական հանդիպումների ժամանակ հնչեցնում էր այնպիսի ցանկությունների մասին, որոնց լիազորությունները համենայն դեպս սահմանադրությամբ իրենը չեն: Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ Արմեն Սարգսյանը, բացի իր ֆորմալ պարտավորություններից, ունենալու է նաև ոչ ֆորմալ պարտավորություններ՝ կապված արտաքին աշխարհի հետ հիմնականում, իսկ ներիշխանական համակարգում նա ինչ-որ չափով հավասարակշռող դեր է ունենալու իշխանության տարբեր թևերի մեջ: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}